|
Կանացի բերետներ` 2016-ի համար
16.03.2016
Դիզայներական գաղափարների աղբյուրը գլխարկների համար այս տարի դարձավ ֆրանսիական ոճը: Իսկ ավելի հստակ՝ բերետը:
Այս տարի դրանք լինելու են ամենանորաձևը: Բերետների այսքան տարբեր մոդելներ պոդիումը դեռ վաղուց չէր տեսել: Սեփական տարբերակը կարելի է գտնել յուրաքանչյուր ոճում, դեմքի տարբեր ձևի համար: 2016-ին կանացի բերետները կարելի է համատեղել և՛ դասական, և՛ ամենօրյա հագուստի հետ: Իսկ կանացի ռոմանտիկ կերպարներն առանց այս մոդելի գրեթե անհնար է պատկերացնել:
Կանացի բերետներ գարուն 2016
 
Գարնան գալուն պես կերպարները դառնում են ավելի թեթև և կանացի ու դրանց ստեղծման մեջ ֆրանսիական հմայքը շատ տեղին է: Այս սեզոնի համար դիզայներները պատրաստել են նրբագեղ և միաժամանակ յուրահատուկ գաղափարներ:
 
Գարնանը լավ են նայվելու դասական ոճի թարմ տարբերակները: Մորթե թեթև և տաքուկ մոդելները թույլ են տալիս փորձարկումներ անել տարբեր ոճերի հետ: Այս ձևը անցել է ժամանակի փորձություն: Այս տարի այն ունի կանացի և փոքր-ինչ միամիտ կերպար:
 
Այսպիսի գարնանային բերետի ընտրությունը պետք է կատարել սեփական գունային տիպը հաշվի առնելով: Ճիշտ ընտրված գույնը մաշկին կհաղորդի թարմություն, կընդգծի աչքերի ու մազերի գույնը և գարնանյին թարմություն կհաղորդի:
 
Դիզայներները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել նուրբ ծաղկային երանգներին և սեզոնի նորաձև գույներին՝ վառ կարմիր, կապույտ և նուրբ դեղին:
 
Յուրահատուկ շեշտադրությամբ նորաձև բերետները հիանալի լրացում են ամենօրյա, դասական և նույնիսկ ավանգարդ ոճերի համար:
 
Բերետներ աշուն 2016
 
Աշնանային միտումներն իրենց մեջ ներառել են ամենալավը, ինչը տարվա ընթացքում ներկայացվել է նորաձևության ցուցադրությունների ժամանակ: Գլխարկը հատուկ դեր ունի, այն կերպարին ավարտական տեսք և արտահայտչություն է տալիս: Դա կրում են ոչ միայն ցրտից պաշտպանվելու համար, այլ որպես կարևոր ոճային իր, որը ստեղծում է ամբողջական նորաձև կերպար:
 
Վանդակավոր, պտավոր, ծաղկավոր բերետներն ամենատարածված են: Տրենդային կլինի ընտրել միջին չափսի նկարով բերետ՝ կարված բարակ տրիկոտաժային քաթանից: Այն ապահովվում է փափկություն և տալիս կրելու բազում հնարավորություններ:
 
Այս աշնանը բերետները պահանջված են բոլոր արդիական ոճերում: Դրանք ավելի ժողովրդական են, քան խստաբարո լայնեզր գլխարկները, բայց ավելի հետաքրքիր և բարդ, քան տրիկոտե գլխարկները:
 
Եթե ցանկանում եք չեզոք և նրբագեղ կերպար, ապա ընտրեք դասական ֆետրե մոդել: Այն հիանալի լրացում է յուրաքանչյուր ոճի համար և լավ համադրվում է աշնանային կարևոր ատրիբուտի՝ մեծ շարֆի հետ: Այդպիսի հասարակ և ունիվերսալ ընտրությունը շատ պահանջված կլինի նորաձև աշնանային կերպարներում:
 
2016 ձմռան ոճային բերետները
 
Այս տարվա ձմռան համար դիզայներները վերցրել են մոդելի հիմնական ձևը և լրացրել այն նոր բովանդակությամբ: Շքեղություն. սա է բնորոշում ձմեռային մոդելների բերետները: Առաջին հերթին բնական մորթիների օգտագործման շնորհիվ, ինչպես նաև բնական գույների և վառ նորաձև երանգների շնորհիվ:
 
Կտրած կամ գործած մորթին դիզայներները համարում են ձմեռային մոդելների համար ամենալավը: Այն փափկություն է հաղորդում և կրողին տալիս վեհանձն ու հարգալից տեսք: Մորթիով տարբերակները չարժե կրել մուշտակների հետ:
 
Այս տարվա ձմռանը տարածված են նաև գործած բերետները: Դրանք մեծ են ոչ թե միայն չափսերի շնորհիվ, այլ նաև գործվածքի: Այն ունի բազմազան նուրբ ծաղկային գունային երանգներ: Խոշոր գործված ծաղկային զարդերն այս մոդելներին տալիս են թեթևություն:
Նորաձև բերետներ 2016. ինչպես կրել
2016-ի նորաձև բերետները կզարդարեն նույնիսկ նրանց, ովքեր համոզված են, որ իրենց գլխարկներ չեն սազում: Նախևառաջ պետք է իմանալ, որ մեծ մոդելները կատարյալ ձևով կհավասարակշռեն միջին և մեծ դիմագծերը:
 
Յուրահատուկ ձևը թույլ է տալիս կրել յուրաքանչյուր մոդել տարբեր ձևով: Նորաձևության ցուցադրությունները ցույց են տալիս, որ այսօր արդիական է կրել թեթևակիորեն կողքի, աջ կամ ձախ թեքված բերետներ, կարելի է նաև դեպի ծոծրակ դրած: Ի դեպ, բերետներն, ի տարբերություն այլ գլխարկների, լավագույնս են պահպանում սանրվածքը:
 
Դիզայներնեը նաև զգուշացնում են, որ չարժե կրել խոշոր գարծվածքով բերետները նույն ձևի գործված սվիտերով, իսկ մորթիով բերետը՝ մուշտակի հետ:
Կերպարները, որոնք կարելի է ստանալ բերետների օգնությամբ ավելի քիչ շքեղ են, քան պահանջվում է, սակայն միաժամանակ շատ նրբագեղ են:
Ամենաոճային մոդելները 2016-ի հավաքածուներից
 
 
 
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 14581 անգամ
Читать на русском
|