Կարա Դելևինը խոստովանել է, թե ինչու է լքել մոդելային գործը
15.03.2016
Նորաթուխ դերասանուհի Կարա Դելևինը վերջապես խոստովանել է, թե ինչու է որոշել լքել հաջողված մոդելային կարիերան: Վերջերս աստղը հրապարակել է փոքրիկ էսսե, որտեղ պատմել է, թե ինչ դժվարությունների միջով է անցել «ֆեշն-Օլիմպին» հասնելու համար:
«Ժամանակ պահանջվեց, մինչև ես սկսեցի ինձ վստահ զգալ հանդիսատեսի և դիզայներների առջև: Ես քրտնաջան աշխատել եմ, որպեսզի ապացուցեմ շրջապատին, որ կարող եմ հայտնի դառնալ նույնիսկ մոդելների համար ոչ հատուկ արտաքին ունենալով»,-գրել է նա:
Դելևինը նաև պատմել է, որ շատ ճնշված է եղել, քանի որ մշտապես պետք է ապացուցեր իր պրոֆեսիոնալ պիտանելիությունը: «Այնպիսի զգացողություն ունեի, որ մշտապես պետք է ստանայի շրջապատի հավանությունը: Հանրության սիրուն արժանանալու այս մրցավազքում ես, կարծես, կորցրել էի ինձ և մոռացել, թե ինչ է նշանակում պարզապես երջանիկ ինել»,-խոստովանել է նա:
Հիշեցնենք, որ անցած տարվա կեսին, Կարան հայտարարել է, որ պատրաստվում է լքել մոդելային բիզնեսը և ամբողջությամբ կենտրոնոնալ դերասանական կարիերայի վրա: Արդեն շուտով նրա մասնակցությամբ մի քանի ֆիլմ է թողարկվելու․ դրանցից մեկը տարվա ամենասպասված մարտաֆիլմերից մեկն է՝ «Ինքնասպանների ջոկատը»:
Կադր «Ինքնասպանների ջոկատը» կինոնկարից
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 8875 անգամ
Читать на русском
|