Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Ինչ չի կարելի կրել 35 տարեկանից հետո

15.03.2016

Եթե դուք 30 անց եք, շրջապատը համարում է, որ ժամանակն է համապատասխանել տարիքին:

Դա նշանակում է, որ այլևս ոչ մի փայլուն դիմահարդարում՝ մանուշակագույն-դեղին ստվերաներկերով, մոռացեք կիպ ջինսերի մասին, կարճ կիսաշրջազգեստ կարելի է հագնել միայն տանը՝ ամուսնու հետ ռոմանտիկ ընթրիքի ժամանակ և, ընդհանրապես, ժամանակն է ավելի պարկեշտ երևալ: Արդյո՞ք պետք է շրջապատի կարծիքով շարժվել, թե՞ կոտրել բոլոր կարծրատիպերը՝ դուք եք որոշում: Սակայն կան իրեր, որոնք 35 տարեկանների վրա առնվազն տարօրինակ են նայվում: Ահա դրանցից մի քանիսը:

Կարճ կիսաշրջասգեստներ

600x580

Ամեն ինչում պետք է իմանալ չափը, դրա համար գերկարճ կիսաշրջազգեստները և շորտերը, որոնցում ձեր հինգերորդ կետը բոլորի աչքի առջև է, պետք է պահել: Դրանք կարող եք կրել տանը, հողամասում կամ ծովափում:

Նեոնային գույներ

600x580

Արտառոցն այն է, որ երիտասարդ տարիքում մենք ոտքից գլուխ սև ենք հագնվում, իսկ մեծանալով՝ ավելացնում ենք աչք ծակող գույներ, օրինակ, նեոնային երանգներ ընտրում: Այս երանգները՝ բաց կանաչ, վարդագույն, դեղին, նարնջագույն և այլն, պետք է չափավոր կրել: Դրանք կարելի է օգտագործել աքսեսուարների դեպքում՝ պայուսակների, քլատչերի:

Անսովոր նախշապատկերներ

600x580

Որքան մեծանում ենք, այդքան ավելի անսպասելի տարբերակներ ենք ընտրում: Ջինսեր՝ երիցուկներով, կոշիկներ՝ վարդերով, ծաղկավոր պայուսակներ, պտավոր զգեստներ և բազում այլ նախշապատկերներ, որոնցում կարելի է խճճվել: Չգիտես ինչու, շատերը կարծում են, որ, եթե ընտրեն մեկ կերպարի համար և նեոնային գույներ, և վառ նախշապատկերներ, ապա ավելի երիտասարդ կերևան: Սակայն դա այդպես չէ:

Խոշոր զարդեր

600x580

Ոսկերչական իրերի և զարդերի համադրությունը նորաձև է, սակայն նայած՝ ինչպիսի: Փայտյա, կերամիկական զարդերն առանց այդ էլ յուրահատուկ են նայվում, չարժե դրանք համադրել: Նախապատվությունը կարելի է տալ ոսկերչական իրերին նման հասարակ զարդերին:

Բարձր կիսագուլպաներ

600x580

Գուլպաներն առանձին պատմություն են: Համարվում է, որ դրանց շնորհիվ կարելի է գրավել տղամարդկանց ուշադրությունը, և կանայք ակտիվ փորձում են դա անել: Ինչպես ուսանողական ժամանակ էինք գնում ստուգարքների կարճ կիսաշրջազգեստներով և գուլպաներով, մեծանալով կրկին ընտրում ենք փորձված տարբերակը՝ դիզայներների օգնությամբ: Ձևավոր զուգագուլպաները կարելի է կրել միայն երեկոյան՝ միաերանգ զգեստի հետ, ցերեկը դրանք վուլգար կդիտվեն: Հաստ բարձր կիսագուլպաները համադրվում են պրեպի ոճում, այլ դեպքերում՝ տարօրինակ են դիտվում:

Հերակալներ՝ ժապավենակապով

600x580

Տարբեր տեսակի հերակալները լավն են, սակայն անտեղի: Դրանք ընդհանրապես չեն համադրվում դրես-կոդի հետ, իսկ ժապավենակապերը խոսում են մանկամտության մասին: Ամեն օրվա համար ընտրեք միաերանգ աքսեսուարներ՝ ձեր մազերի գույնի:

Կաշվե կիպ տաբատներ

600x580

Նրանք կիպ կպնում են ինչպես երկրորդ մաշկը, և աղջիկների համար փրկություն են դարձել: Դրանք հարմար են և պրակտիկ, դրա համար կանայք հաճախ են հագնում  երեխայի հետ զբոսնելիս, մարզասրահ, ինչպես նաև աշխատանքի, ժամադրության և թատրոն գնալիս: Տղամարդիկ լուռ ատում են կաշվե կիպ տաբատները և, իրոք, չեն հասկանում, թե ինչ են կանայք գտել դրանց մեջ: Երբ հագնում ենք դրանք, այնպիսի տպավորություն է, իբրև մեր վրա ոչինչ չկա: Այդ պատճառով պետք է ազատվել դրանցից:

Նախշավոր երկարաճիտ կոշիկներ

600x580

Նախշերը գեղեցիկ նայվում են երեկոյան կոշիկների վրա, բայց ոչ՝ երկարաճիտների: Այդպիսի կոշիկները տեղին կլինեն միայն դպրոցականի կամ ուսանողուհու համար:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 16652 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես կրել բաճկոնակն այս ամառ. 3 գաղափար

15.05.2024
Ցուրտ սեզոնին մենք հագնում էինք տրիկոտաժե բաճկոնակն (ժիլետներ), իսկ այժմ անցնում ենք ավելի թեթև կոստյումի կտորից պատրաստված տարբերակին։ Դիտարկենք, թե ինչպես կարելի է ոճավորել այս հագուստը: 

Սքվո–օվալ. նորաձև է եղունգների ունիվերսալ ձևը

30.04.2024
Գեղեցկության վերջին միտումներից մեկը ոչ թե վառ դիզայնն է, այլ եղունգների կատարյալ հղկված և կոկիկ ձևը:

Հայտնի են դարձել 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը

23.04.2024
Նորաձևության խմբագիրները նշել են 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը։ Համապատասխան նյութը հրապարակվել է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակում։

Ինչն է զայրացնում տղամարդկանց կանանց նորաձևության մեջ

17.04.2024
Այսօր նորաձեւությունը բազմաթիվ դրսևորումներ ունի և թույլ է տալիս կանանց տարբերվել։ Բայց դեռ կան որոշ թրենդներ, որոնցից, ըստ ոճաբանների, պետք է զգույշ լինել։

Ինչ ջինսեր հագնել, որպեսզի ոտքերը երկար երևան

21.03.2024
Շատերը վստահ են, որ ոտքերն անվերջ թվալու համար պարզապես պետք է կրել ավելի բարձր կրունկներով կոշիկներ և մինի կիսաշրջազգեստ։ Բայց․․․

Ջինս, կաշի, թավշյա և ևս 3 ամենանորաձև կտորներ 2024 թվականի գարնան համար

12.03.2024
Ոճաբաններն անընդհատ ասում են՝ կերպարը պետք է հետաքրքիր լինի գույնով, ձևվածքով կամ կտորի հյուսվածքով։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-05-2024 14:39
Ջենիֆեր Լոպեսն իր մասնակցությամբ «Ատլաս» ֆիլմի պրեմիերայի պատվին կարմիր գորգի վրայով անցել է առանց Բեն Աֆլեքի ուղեկցության, ինչը կրկին թեժացրել է զույգի մոտալուտ ամուսնալուծության մասին խոսակցությունները։
21-05-2024 14:30
Սննդաբանները նշում են, որ կարելի է օրական մեկ կտոր երշիկ ուտել՝ առանց առողջությունը վնասելու։ Երշիկը պարունակում է մեծ քանակությամբ հագեցած ճարպեր, որոնց օգտագործումը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Այս ռիսկը նվազեցնելու համար բժիշկները խորհուրդ են տալիս սահմանափակել դրա օգտագործումը։ Ըստ դիետոլոգների՝ հագեցած ճարպերը պետք է կազմեն ձեր ամենօրյա կալորիաների մոտ 10 տոկոսը:
21-05-2024 14:17
Քրիստինա Ագիլերան, ով զգալիորեն նիհարել է, կասկածվում է Օզեմպիկ օգտագործելու մեջ։ Երգչուհին նիհարել է 18 կգ-ով, ինչն ակնհայտ է դարձել Մեքսիկայում նրա համերգի ժամանակ։
21-05-2024 14:15
Aquaman-ի աստղ Ջեյսոն Մոմոան նոր սեր ունի. 44-ամյա դերասանը Instagram-ում կիսվել է Ճապոնիա կատարած իր ուղեւորության լուսանկարներով, որոնցից մի քանիսում գրկած է դերասանուհի Ադրիու Արյոնային:
21-05-2024 10:44
Թենիսիստուհի Արինա Սաբալենկան, ով երկու ամիս առաջ հայտնվել էր սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ նրա սիրելիին՝ հոկեյիստ Կոնստանտին Կոլցովին մահացած էին գտել Մայամիի հյուրանոցներից մեկի պատուհանների տակ, խոսել է նոր սիրավեպի մասին։ Մարզուհու ընտրյալը բրազիլացի ավտոարշավորդ Գեորգիոս Ֆրանգուլիսն է։ Ըստ լրատվամիջոցների՝ Ֆրանգուլիսն ամուսնացած է, սակայն նրա կինը պատրաստվում է ամուսնալուծության հայց ներկայացնել։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.05.2024
Դիտվել է 376 անգամ
15.05.2024
Դիտվել է 257 անգամ
17.05.2024
Դիտվել է 222 անգամ
21.05.2024
Դիտվել է 108 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster