Միլիոնավոր կանանց հետաքրքրում է, թե ո՞ր տարիքն է ամուսնության համար ամենանպատակահարմարը:
Պատմությունը ցույց է տալիս, որ, նախկինում 13-14 տարեկանը ամուսնության համար համարվում էր բնական: Աղջիկը, ում 17 տարին բոլորել էր և նա ամուսնացած չէր՝ համարվում էր տանը մնացած:
Մեր ժամանակներում ամուսնության համար նպատակահարմար տարիքը համարվում է 18-23 տարեկանը, սակայն միշտ չէ, որ տարիքն է գլխավոր չափանիշը:
Առաջին հերթին աղջիկը պետք է պատրաստ լինի ամուսնության և ունենա իր ընտրյալին: Իհարկե 13 տարեկանում դա չարժե անել, իսկ 18-19-ում հնարավոր է:
Ամուսնության մասին որոշում կայացնելիս անհրաժեշտ է հիշել, որ այն ոչ միայն գեղեցիկ արարողակարգ է և անձնագրում կնիք, այլ նաև մի ծով պարտականություններ: Եթե աղջիկը պատրաստ չէ դրանք իրականացնել, եթե նա համոզված չէ, որ կարող է հաղթահարել կենցաղային փորձությունը, ավելի լավ է սպասի:
Սակայն, իհարկե, ամուսնությունն ուշացնելը ևս աղջիկների համար ցանկալի տարբերակ չէ: Դրանից խուսափելու համար, կարևոր է բաց չթողնել հնարավորությունը: Հետևաբար, ամենակարևոր հարցը ճիշտ կողակցին գտնելն է: Պետք չէ ժամանակ վատնել անիմաստ կապերի վրա: Գոյություն ունի կարծիք, որ եթե աղջիկը ժամանակ է անցկացնում իր համար անհետաքրքիր մարդու հետ, նա դադարում է ձգել իր կեսին, որն էլ կոչվում է բաց թողնված հնարավորություն:
25-07-2026 11:48 Ըստ Twinby ժամադրությունների ծառայության հետազոտության՝ տղամարդկանց 35% պատրաստ է առաջին հանդիպման ժամանակ քննարկել սեքսուալ նախասիրությունները, մինչդեռ կանանց շրջանում այդպիսիք ընդամենը 12 % են։ Կարիերան առաջին ժամադրությունների ժամանակ պատրաստ է քննարկել տղամարդկանց 70,9 %, ապագայի ծրագրերը՝ 61,7 %։ Կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են ցանկանում քննարկել զուգընկերոջ նկատմամբ իրենց պահանջները (43,3 %՝ 34,2 դիմաց)։ Հարաբերությունների սկզբում քաղաքականությանը պատրաստ է անդրադառնալ հարցվածների 23 տոկոսը։
25-07-2026 10:53 Վիետնամի իշխանությունները դիտարկում են 16 տարեկանից ցածր երեխաների կողմից սոցիալական ցանցերում բովանդակության հրապարակման արգելք սահմանելու հնարավորությունը, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության հրամանագրի նախագիծը:
25-07-2026 02:59 «Մանգո» ապրանքանիշի հիմնադիր Իսակ Անդիկի մահվան գործը շարունակում է թափ հավաքել: Ինչպես պարզել է The New York Post-ը, ողբերգությունից մի քանի օր առաջ ընտանիքի թերապևտ Մարիա Ջուլիա Լյուդերվալդտը խորհուրդ է տվել Անդիկի որդուն և ժառանգորդ Ջոնաթանին ձեռնարկել սարսափելի հոգեբանական վարժություն: Նա պետք է ժամանակ անցկացներ հոր հետ ժայռի եզրին՝ «նրա մահը տեսնելու» համար: Նշենք, որ այս պահին մասնագետին այս գործով որևէ մեղադրանք չի առաջադրվել։
25-07-2026 01:55 Sarah's Trust բարեգործական հիմնադրամը, որը հիմնադրել է Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի եղբոր՝ արքայազն Էնդրյուի նախկին կինը՝ Սառա Ֆերգյուսոնը, պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը, հայտնում է Associated Press գործակալությունը: Հիմնադրամը փակելու որոշումն ընդունվել է ամիսներ անց այն բանից հետո, երբ Ֆերգյուսոնի անունը կապվեց ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի շուրջ ծագած սկանդալի հետ:
24-07-2026 11:18 Նատալի Փորթմանը, ըստ UnHerd-ի սյունակագիր Վալերի Սթիվերսի, դժգոհ էր իր ընկերուհու՝ բրիտանացի գրող Ռեյչել Քասքի նոր վեպից: Նա պնդում է, որ «Մ.-ի կյանքը» գիրքը մեծ մասամբ հիմնված է դերասանուհու կյանքի տհաճ պահերի վրա, որոնք նրան «դավաճանվածի» զգացողություն են թողել, երբ առաջին անգամ կարդացել է այն։ Սթիվերսը բացատրել է, որ Նյու Յորքի գրական շրջանակներում կա այն համոզմունքը, որ գրքի գլխավոր հերոսուհին՝ հայտնի դերասանուհի Մ.-ն, հիմնված է Փորթմանի վրա: Սակայն սյուժեն ինքնին պտտվում է մի գրողի շուրջ, որը որոշում է գրել իր հայտնի ընկերուհու կենսագրությունը, որը հիշեցնում է Ռեյչելի և Նատալիի պատմությունը: