Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Քիմ Քարդաշյանը Էսսե է գրել սեքսուալ լինելու իրավունքի մասին

10.03.2016

Քիմ Քարդաշյանը սովոր է հարձակումներին: Նրան մշտապես ինչ-որ բանի համար քննադատում են: Ռեալիտի-շոուի աստղը երկար ժամանակ փորձում էր ուղղակի ուշադրություն չդարձնել և հազվադեպ էր պատասխանում քննադատներին, սակայն Քանյե Վեսթի կնոջ համբերության բաժակը լցվել է:

Բաց լուսանկարի հրապարակումից հետո և դրան հետևած քննադատությունը և ծաղրանքը Քիմին ստիպել է էսսե գրել, որում նա իր կարծիքն է ներկայացրել ստեղծված իրավիճակի մասին:

Քիմի էսսեն հայտնվել է նրա պաշտոնական էջին մարտի 8-ին: Դրանում Քիմը ասում է, որ իրեն հասկանալի չէ, թե ինչու է նրա պահվածքը համարվում անարժան: Նա նաև հիշել է տարիներ առաջ եղած դեպքը, երբ համացանցում հայտնվել էր նրա մասնակցությամբ տեսագրություն:

600x580

«Ես թմրանյութ չեմ օգտագործում, գրեթե չեմ խմում, ես հանցագործություն չեմ կատարել, և այս ամենի հետ մեկտեղ՝ ինձ վատ օրինակ են համարում միայն նրա համար, որ սիրում եմ իմ մարմինը և հպարտանում դրանով: Բոլորը հիշում են այն էրոտիկ տեսանյութը իմ մասնակցությամբ: Այն արվել էր 13 տարի առաջ, սակայն մարդիկ դեռ չեն ձանձրացել խոսել դրա մասին: Ես անցել եմ բոլոր նվաստացումների միջով, սակայն վերապրեցի դա: Եվ ես պարտավոր չեմ անընդհատ արդարանալ՝ ապացուցելով, որ ես լավն եմ: Ժամանակն է, որ մարդիկ առաջ շարժվեն, ինչպես դա ես եմ արել»,-գրել է Քիմը:

«Ես գոհ եմ, որ իմ մարմնում ինձ հարմարավետ եմ զգում: Ես չեմ վախենում աշխարհին ցույց տալ իմ թերությունները և չեմ վախենում, թե ինչ կասեն իմ մասին»:

600x580

Ռեալիտի-շոուի աստղը նաև ավելացրել է, որ ամուսինն ամբողջությամբ աջակցում է իրեն, իսկ մայրիկի և քույրիկի օրինակը ներշնչանք հաղորդում, որ չվախենա լինել անկախ ու սովորոցնել դուստր Նորթին սիրել և ընդունել ինքն իրեն:

«Ես ուզում եմ, որ իմ դուստրը հպարտանա նրանով, ինչպիսին նա կա, ուզում եմ, որ նա սիրի իր մարմինը և իրեն հարմարավետ զգա դրանում: Ես չեմ ուզում, որպեսզի նա մեծանա այնպիսի աշխարհում, որտեղ կզգա, որ չի կարող անել ինչ-որ բան, որովհետև նա կին է»,-նշել է Քիմը:

600x580

Իսկ ավարտել է Քարդաշյանն իր էսսեն հետևյալ խոսքերով. «Լսեք, 2016 թվականն է, ժամանակն է ազատվել բոդիշեյմինգից, ես չեմ պատրաստվում ապրել որևէ մեկի թելադրանքով: Ես մայր եմ, քույր եմ, դուստր եմ և ձեռնարկատեր: Եվ ես իրավունք ունեմ լինել սեքսուալ»:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 9894 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

10 ծաղիկ, որոնք չպետք է նվիրել սիրելիներին

15.04.2026
Ծաղիկները մեզ օգնում են արտահայտել զգացմունքներն ու հույզերը։ Երբեմն դրանք ավելին են ասում, քան խոսքերը։

Ոմանց՝ ամեն ինչ, մյուսներին՝ ոչինչ․ ինչու ցանկությունները չեն իրականանում

14.04.2026
Կան մի քանի կարևոր գործոններ, որոնք ազդում են ձեր ցանկության իրականացման վրա։

Աստղային մատնաչափիկներ․ ամենակարճահասակ հայտնիները

19.03.2026
Բոլոր հայտնիները, ովքեր բարձրակրունկ կոշիկներով քայլում են կարմիր գորգով, էկրանին թոփ մոդելների տեսք ունեն, բայց բազմաթիվ ժամանակակից աստղեր շատ ցածրահասակ են։

Հայտնի և գեղեցիկ. ինչպիսին է ֆուտբոլիստ Մբապեի ընկերուհին

11.03.2026
Ընդամենը մի քանի օր առաջ պարզվեց, որ Կիլիանը սիրավեպ է սկսել իսպանացի հայտնի դերասանուհի Էսթեր Էքսպոսիտոյի հետ։

«Գույնն անգույնում»․ բացվեց Էլինե Պողոսյանի անհատական ցուցահանդեսը

02.03.2026
«Գույնն անգույնում» խորագրով ցուցահանդեսի բացմամբ նշանավորեց գարնան գալուստը նկարչուհի Էլինե Պողոսյանը։

«Գրեմմի-2026»-ի «ամենամերկ» զգեստները. նորաձև բացահայտումներ՝ գռեհկության եզրին

03.02.2026
«Մերկ» զգեստները վաղուց դասական են դարձել Հոլիվուդի կարմիր գորգի վրա։ Գրեթե յուրաքանչյուր խոշոր արարողություն առանց դրանց չի անցնում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.04.2026
Դիտվել է 728 անգամ
24.04.2026
Դիտվել է 231 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster