|
Գարուն-ամառ 2016. կոշիկի և աքսեսուարների 5 թրենդ
08.03.2016
Ոճաբանները ներկայացրել են գարուն-ամառ 2016 մի քանի թրենդներ, որոնք կոգեշնչեն դեպի խիզախ կերպարներ և կհամալրեն ձեր զգեստապահարանը:
Ռետրո-chic
70-ականների ոգով կլորացված լայն կրունկը գալիք սեզոնի թրենդներից մեկն է: Դիզայներներն այն ներառել են բոլոր մոդելներում: MARC JACOBS-ը, օրինակ, վերափոխել են բոլորի կողմից սիրված Mary Jane մոդելը՝ դրան ավելացնելով փայլ՝ փայլփլող կրունկի շնորհիվ: 70-ականների ոճի կոշիկը կատարյալ համադրվում է լայն տաբաթների և զգեստների հետ:

Ոճային մարզական կոշիկներ
Դիզայներների սերը մարզական հագուստի հանդեպ չի մարում արդեն մի քանի սեզոն: Եվ նրանց կարելի է հասկանալ՝ դժվար է հրաժարվել հարմարավետ մոդելներից, բացի այդ դրենց կարելի է համադրել գրեթե ամեն ինչի հետ:

Մարզական սանդալներ
Անսովոր ամառային տարբերակ է Sport Chic-ը, որը նոր սեզոնում ներկայացված է սանդալներով: MARC by MARC JACOBS մոդելները՝ «տիեզերական» ներբաններով, հիշեցնում են մարզական կոշիկ, սակայն, միաժամանակ, ունեն փայլուն ճարմակներ և կաշվից են: Ինչպես և մարզական կոշիկները, սանդալները կարելի է կրել գրեթե ամեն ինչի հետ:

Քաղաքային թիկնապայուսակներ
Պայուսակները և կլատչերը նոր սեզոնում իրենց տեղը զիջում են թիկնապայուսակներին, որոնք այժմ ոչ թե մեջքին են կրում, այլ ուղղակի ձեռքին: Փափուկ, բնական կաշվից և զամշից թիկնապայուսակները քիչ են նման իրենց մարզական տեսակին: Փոքր, սակայն շատ հարմար, դրանք լավ են համադրվում և գրասենյակային կոստյումի, և երեկոյան զգեստի հետ:

Տրակտորային ներբան
Կոպիտ տրակտորային ներբաններով կոշիկներն անցած սեզոնների համեմատ մի փոքր նրբացել են և դարձել բարձր տակով կոշիկներ: Ոճաբանները խորհուրդ են տալիս դրանք կրել ամեն ինչի հետ:

Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 21005 անգամ
Читать на русском
|