Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Գեղեցիկ ծնկներ. վարժություններ տնային պայմաններում

07.03.2016

Գեղեցիկ ծնկներ կարելի է ունենալ համալիր վարժությունների շնորհիվ, որոնք շատ հեշտ է անել տնային պայմաններում: Դրա համար ձեզ անհրաժեշտ կլինի ստեպ-հարթակ և մարզագնդեր:

Ծնկները դեմքի նման կարող են պատմել տարիքի և ֆիզիկական վիճակի մասին: Ոչ բոլոր կանայք են հագնում կարճ զգեստներ՝ չցանկանալով ցույց տալ ծնկները: Սակայն բավական է օրական 10-15 րոպե կատարել ներկայացվող վարժությունները և այդպիսի խնդիր այլևս չի լինի:

Պտույտներ

Առաջին և ամենահեշտ վարժությունը դա ծնկներով պտույտներն են: Պետք է ուղիղ կանգնել, միացնել կրունկները և ծնկները: Մի թեթև թեքվել առաջ, ափերով բռնել ծնկները և պտույտներ կատարել սկզբից մեկ այնուհետև մյուս ուղղությամբ: Պետք է կատարել այս վարժությունը 15-20 անգամ:

Կքանստում

Ոտքերի համար ամենալավ վարժությունը կքանստումն է: Գոյություն ունեն այս վարժության մի քանի տարբերակներ: Սկսնակները, սակայն, ավելի լավ է սկսեն կես ծնկածալումից: Մի քանի օրից կարելի է վերցնել մարզագնդեր կամ օգտագործել ջրով լցրած 1,5 լիտրանոց շշեր:

Սկզբում ավելի լավ է օգտագործել աթոռ: Կանգնեք ուղիղ, ոտքերը ուսերի լայնությամբ, մարզագնդերը կամ շշերը բռնած ներքև ձգված ձեռքերում: Բարձրացնում եք ձեռքերը, մի փոքր առաջ եք թեքվում և կիսով ծալում եք ծնկները այնքան, մինչև ազդրերը թեթև կպնեն աթոռին: Վերադարձեք նախնական դիրք և արեք 10-13 անգամ:

600x580

Ծալում

Կանգնեք պատի մոտ, բարձրացրեք ոտքն այնքան, որ այն ուղիղ անկյուն կազմի գետնի հետ: Կատարեք 15-25 ծնկածալում: Նույնը կատարել մյուս ոտքով: Այնուհետև փորձեք  այդպես անել  թաթերի վրա կանգնած: Խորհուրդ է տրվում ոտքը ոչ միայն  առաջ բարձրացնել այլև կողք և հետ:

Թեքումներ հետ

Իջեք ծնկների վրա՝ մեջքն ուղիղ պահած: Դանդաղ թեքեք իրանը հետ՝ զգալով մկանների ձգվելը: Հասնելով վերջին կետին, երբ արդեն անհնար է պահել հավասարակշռությունը, վերադարձեք նախնական դիրք: Սկսնակները ցանկալի է սկսեն 10 վարժությունից՝ կամաց-կամաց ավելացնելով մինչև 30:

Պլիե

Այս վարժությունը լավ ծանրաբեռնվածություն է տալիս ազդրերի ներքին հատվածին: Այն անելու համար պետք է ուղիղ կանգել, ոտքերը ուսերի լայնությամբ, ձեռքերը գոտկատեղին, ոտնածայրերը կողք թեքած: Առանց ծալելու մեջքը կիսանստել մինչև ազդրերը հատակին զուգահեռ լինեն: Այնուհետև մի թեթև բարձրանալ և նորից վերադառնալ ներքևի կետին: Անել 15-20 անգամ:

Վարժություններ ստեպ-հարթակի վրա

Այս վարժության համար անհրաժեշտ է ստեպ-հարթակ կամ որևէ այլ բարձրություն: Դնում եք աջ ոտքը բարձրության վրա, ձախը թողնում գետնին, կրունկը հատակից պոկված: Ձեռքերը մարմնի երկայնքով ձգված եք պահում: Ձգում եք ձեռքերը առաջ, կիսանստում եք և մարմնի ամբողջ քաշը տեղափոխում ձգված աջ ոտքին, աստիճաններով քայլելու նման: Ձախը պոկում եք հատակից, ուղղելով իրանը: Վարժությունը կատարում եք 15 անգամ ամեն ոտքի համար:

Եթե չծուլանաք և կատարեք այս վարժությունները, ապա կունենաք գեղեցիկ ծնկներ:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 12709 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 27-ից մայիսի 3-ը 2026 թ․

27.04.2026
Այս շաբաթը փոփոխություններ կբերի բոլոր կենդանակերպի նշանների համար, անկախ նրանից՝ դա ձեզ դուր կգա, թե ոչ։ 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 20-26-ը 2026 թ․

20.04.2026
Այս ժամանակահատվածը կարելի է համարել համեմատաբար հանգիստ, բայց որոշ նշանների համար դա կլինի անդորր' փոթորկից առաջ։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 13-19-ը 2026 թ․

13.04.2026
Այս շաբաթ հոգ տարեք ձեր նյարդերի, փողի և հարաբերությունների մասին՝ մի վատնեք ձեզ իրարանցման և անօգուտ զբաղմունքների վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 6-12-ը 2026 թ․

06.04.2026
Շաբաթը խոստանում է մարտահրավերներով լի լինել, բայց շատերի բախտը կբերի սիրո հարցում։ Իսկ որոշ նշաններ անսպասելի շահույթներ կստանան։ Բոլոր մանրամասները՝ աստղագուշակական կանխատեսման մեջ։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 30-ից ապրիլի 5-ը 2026 թ․

30.03.2026
Ապրիլի սկիզբը՝ հակառակ սպասումների, այնքան մեղմ ու խշխշան չի լինի, որքան առվակը։ Սակայն գարնանային արևի շողերը, այսուհանդերձ, կտաքացնեն դժվար օրերը։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 23-29-ը 2026 թ․

23.03.2026
Մարտի վերջը շատերի համար փորձության ժամանակաշրջան կլինի։ Սակայն աստղերը կանխատեսում են, որ մենք բոլորս կհաղթահարենք այս մարտահրավերները, իսկ ոմանք նույնիսկ կկարողանան բարելավել իրենց ֆինանսական գործերը կամ սիրային հարաբերությունները։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2026
Դիտվել է 7266 անգամ
27.04.2026
Դիտվել է 647 անգամ
24.04.2026
Դիտվել է 205 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster