Բեյոնսեի և Ջեյ-Զիի ընտանիքում կրկին սկանդալ է
03.03.2016
Ըստ շրջանառվող խոսակցությունների, երգչուհի Բեյոնսեն և ռեփեր Ջեյ-Զին կրկին վիճել են:
Զույգին մոտ կանգնած աղբյուրը պատմել է, որ այս անգամ վեճի պատճառը դարձել է Ջեյ-Զիի դատական քաշքշուկը ոմն Ռայմիր Սատերսվեյթի հետ, ով փորձում է ապացուցել, որ նա ռեփերի որդին է:
Ըստ աղբյուրի, ամուսինները վաղուց արդեն տարբեր ննջասենյակներում են քնում: Նրանց լարված հարաբերությունները ոչ մեկի համար գաղտնիք չեն:
Սակայն զույգը կարողացել է հավաքվել և չփչացնել դստեր ծննդյան օրը և տարել փոքրիկին Բեվերլի-Հիլզ:
Դեռ անցյալ տարի, մարմնի լեզվի փորձագետը հայտնել է, որ Բեյոնսեն և Ջեյ-Զին արտաքուստ խաղում են երջանիկ և սիրահարված զույգի դեր, սակայն նրանց ձեռքերը, աչքերը լրիվ այլ բանի մասին են խոսում:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 4407 անգամ
Читать на русском
|