Գլխի վրայի նախշերը դարձել են նորաձև թրենդ
29.02.2016
Խուզած գլխի վրա արված նախշերը տարածում են գտնում ավելի ու ավելի լայն շրջանակներում։
Արդեն ոչ մեկ տասնամյակ է, ինչ ողջ աշխարհի նորաձևության նվիրյալներն իրենց գլխի վրա «նախշեր» են նկարում։ Սափրած պարանոցներն ու դրանց շրջակայքը՝ վրան տարբեր գծերի պատկերներով, արդեն ոչ մեկի չի զարմացնում, սակայն բլոգերների և Instagram-ի շնորհիվ գլխի վրա արված պատկերների նկատմամբ հետաքրքրությունը նոր թափ է հավաքել։
Նորաձևության նվիրյալները զանգվածաբար սկսել են սափրել իրենց մազերը և գլխների վրա ամենատարբեր նախշեր պատկերել։ Երբեմն դրանք քունքերի մոտ արված պարզ գծեր են, իսկ երբեմն էլ ամբողջական պատկերներ՝ գլխի կեսի վրա։
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 12964 անգամ
Читать на русском
|