135 գրամանոց թվային ֆոտոխցիկ. ժամացույցի փոխարեն
12.04.2012
Նոր դիզայնով թվային ֆոտոխցիկը անտարբեր չի թողի սպորտի, ճանապարհորդության և ակտիվ հանգստի սիրահարներին: Տեսախցիկը ամրացնում եք թևին և մոռանում ավելորդ ծանրության մասին. այն ընդամենը 135 գրամ է:
Բացի դրանից, այն ամուր է հարվածների նկատմամբ և ջրակայուն է, ինչը հնավորություն է տալիս նկարահանել նաև ջրում: Ֆոտոխցիկի մատրիցան 3 մեգապիքսել է, իսկ տեսաձայնագրումը VGA' 30 կադր վայրկյանում արագությամբ: Դիտվել է 2979 անգամ
|