Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Թոփ 5 կերպար` ռոմանտիկ ժամադրության համար

25.02.2016

Թեև դրսում դեռևս ձմեռ է, այդուհանդերձ, զգացվում է գարնանային տրամադրությունը։ Հնարավոր է, այն պայմանավորված է անցած փետրվարի 14-ով կամ մոտեցող մարտի 8-ով, կարևոր չէ։ Գլխավորը, որ մենք նորարարության, փոփոխությունների, սիրո և ռոմանտիկայի անհագ պահանջ ենք զգում։ Իսկ դա նշանակում է, որ եկել է ժամադրությունների շրջանը։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 գերող կերպար՝ 5 ռոմանտիկ հանդիպման համար։

Նրբագեղ դասականություն

Սխալ է կարծել, որ դասականը ձանձրալի է: Հակառակը, ճաշակով ընտրված իրերը ստեղծում են համընդհանուր և ոճային տանդեմ, որն անսխալական տարբերակ է յուրաքանչյուր ժամադրության համար: Փոքր, սև զգեստը և փայլուն կոշիկները կամ նուրբ երանգներով զգեստը կընդգծի ձեր մտավոր կարողությունը, ինքնաբավարարվածությունը և բարձր ճաշակը:

600x580

Պարուրաձև ոճ

Եթե դուք գիտեք, որ ժամադրությունը անցնելու է բարձր մակարդակով և պետք է երեևալ համապատասխան կերպարով, խուճապի մի մատնվեք: Ձեզ կփրկի պարուրաձև ոճը: Որպես կանոն այսպիսի զգեստները և զարդերը փայլ են հաղորդում կնոջը, ինչը իրական լեդիներին է բնորոշ: Հիշեք, ի՞նչն է տարբերում ժամանակակից իշխող թագավորական ընտանիքների ներկայացուցիչներին: Նույնիսկ, առաջին հայացքից, ամենահամեստ կերպարները նրանք ներկայացնում են թագավորական զարդերով: Այժմ դուք էլ ունեք այդ հնարավորությունը, պետք է ուղղակի ընտրել ճիշտ զարդը SOKOLOVTo be Queen գարնանյին հավաքածուից:

600x580

Արվեստի հանդեպ սեր

Դուք նո՞ր եք ծանոթացել: Ուրեմն գլխավոր նպատակը տպավորություն գործելն է: Ձեր կերպարի յուրաքանչյուր մանրուք պետք է իմաստ ունենա:

Երբ ձեր ընտրյալը գեղեցիկը գնահատող է կամ ստեղծագործող մարդ, ապա նա անպայման կնկատի, որ ձեր կերպարում առկա են մանրուքներ արվեստի հայտնի ստեղծագործությունների մոտիվներով: Օրինակ, զարդեր Etude-ի հավաքածուից, որոնք Վան Գոգի նկարների դրվակներ են ներկայացնում: Դա ձեր խոհունության, ընտրողականության, նրբագեղության արտացոլումն է: Խելացի տղամարդը այդ մանրուքներում «կկարդա» , որ դուք կարող եք դառնալ ոչ միայն հետաքրքիր զրուցակից, այլ նաև կյանքի համախոհ:

600x580

Փայլուն ելք

Եթե ժամադրությունը երեկույթի հրավեր է, որտեղ տեղին են մետաքսե զգեստները և երևացող զարդերը, լավագույն կողմնորոշումը Հոլիվուդի ծաղկման ժամանակաշրջանի լեգենդար աստղերի կերպարներն են:
Ար-դեկո ոճի զգեստների հանդեպ հետաքրքրությունն աճել է «Մեծ Գետսբի» կինոնկարից հետո: Դարաշրջանի բաղադրիչը մարգարիտն է, փայլուն աքսեսուարները,  բաց մեջքով  զգեստները և արտահայտիչ դիմահարդարումը: Այս կերպարին կատարյալ լրացում  կլինեն արծաթե զարդերը Hollywood հավաքածուից՝ մարգարիտով և Swarovski-ին՝ ֆիանիտներով և բրոնզափառով:

600x580

Լավագույն ավանդույթներով

Ապացուցված է, որ տղամարդիկ ավելի հաճույքով են լուրջ հարաբերություններ սկսում ավանդույթներ գնահատող կանանց հետ: Հենց այսպիսի կանանց են նրանք տեսնում որպես արժանի կին և ապագա մայր: Այդ պատճառով, եթե դուք ունեք հեռու գնացող պլաններ, ընտրեք կոլորիտային զգեստ՝ ավանդական մանրուքներով: Կերպարը կլրացնի արծնապակյա զարդերը SOKOLOVRomance հավաքածուից: Այս զարդերը իրականում բացառիկ են և բացառապես ձեռքի աշխատանք:

600x580

Գարնան նախաշեմին ցանկանում ենք ձեզ հիանալի կերպարներ և սեր՝ կինը գեղեցիկ է, երբ սիրում է:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 12039 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

2026 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստները

04.06.2026
Լողազգեստները վաղուց դարձել են ամառային տրամադրության, արձակուրդային գեղագիտության և, նույնիսկ, քաղաքային ոճի  նորաձևության մաս։

Փորձագետները ներկայացրել են 2026 թվականի ամռան ամենանորաձև երանգները

20.05.2026
Նորաձևության փորձագետները որոշել են 2026 թվականի ամռան համար հագուստի ամենահամապատասխան գույները։

Երկգույն կոշիկներ․ գարուն-ամառ 2026-ի թրենդը

26.03.2026
2026–ի գարուն–ամառ սեզոնը զարմանալիորեն պարզ է։ Մի քանի տարվա անորոշությունից և տարբեր գեղագիտության ու ոճերի միջև տատանումներից հետո, վերջապես պարզություն հայտնվեց նորաձևության ցուցադրություններում։

Եթե կիսաշրջազգեստ եք գնում 2026 թվականի գարնան և ամառան համար, ապա միայն սա

13.03.2026
Ամեն ամիս թրենդների ցանկը թարմացվում է նոր, վառ հագուստով։ Օրինակ՝ այս մեկը։

Bubble nails. մանիկյուր, որից հայացքը կտրել չեք կարողանա

25.02.2026
Որքան գարունը մոտենում է, նուրբ դիզայնn ավելի ցայտուն է դառնում եղունգների թրենդներում: Եվ օճառե եղունգների այս տարբերակը հենց դրանցից մեկն է:

Ինչ գույնի զուգագուլպաներ գնել գարնան համար. դրանք համահունչ են ամեն ինչի հետ

11.02.2026
Գունագեղ և անսովոր զուգագուլպաների թրենդը վերադարձավ երեք տարի առաջ և այդ ժամանակվանից ի վեր իր դիրքերը չի զիջել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-06-2026 10:50
Հեռուստահաղորդավարուհի և մոդել Թայրա Բենքսը դատական հայց է ներկայացրել Netflix-ի դեմ՝ հոսքային ծառայությանը մեղադրելով զրպարտության մեջ «Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը» ռեալիթի շոուի մասին պատմող «Reality Check: Inside America's Next Top Model» վերնագրով վավերագրական ֆիլմի համար, հաղորդում է The Hollywood Reporter-ը։ Թայրա Բենքսը հարցազրույց է տվել վավերագրական ֆիլմի համար, որը տևողությունը 3.5 ժամից կրճատվել է մինչև 16 րոպե, նրա խոսքերը կտրվել են համատեքստից և խմբագրվել՝ աղավաղելով դրանց սկզբնական իմաստը։
16-06-2026 10:49
Քեթի Փերին բացառիկ մեկնաբանություն է արել իր հնգամյա դստեր՝ Դեյզի Դաուի մասին, ում ծննդաբերել է նախկին սիրեցյալ Օռլանդո Բլումից։ Երգչուհին ասել է, որ հպարտ է երեխային իր ցույց տված օրինակով։ «Կարծում եմ, երբ մայրերը կարողանում են լինել իրնութույն՝ զգալով հնարավորինս աջակցություն և չթաքցնելով իր իրական «ես»-ը, դա միշտ լավ օրինակ է իրենց երեխաների համար։ Եվ ես ուրախ եմ լինել իմ գեղեցիկ դստեր համար օրինակ՝ որպես ուժեղ, հավասարակշռված, խելացի, զվարճալի և մի փոքր յուրօրինակ կին», - ասել է Փերին People-ին տված հարցազրույցում։
16-06-2026 10:46
57-ամյա Ռենե Զելվեգերը երկար դադարից հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը առջև։ Դերասանուհին Tribeca կինոփառատոնում ներկա է գտնվել «Բրիջիթ Ջոնսի օրագիրը» ֆիլմի հատուկ ցուցադրությանը, որը նվիրված էր ֆիլմի 25-ամյակին։ Զելվեգերը կարմիր գորգով անցել է ամբողջությամբ սև հագուստով և գլխարկով։
16-06-2026 01:01
Պոլինա Գագարինան և Սերգեյ Լազարևը թողարկեl են «Happy End» երգը, որը և՛ սրտաճմլիկ է, և՛ պարային։ Արտիստները վաղուց են ընկերներ և միշտ երազել են միասին երգ թողարկել, ու հիմա նրանց ծրագրերը իրականացել են։ Հունիսի առաջին շոգ օրերին Լազարևն ու Գագարինան ներկայացրին իրենց նոր հիթը։
15-06-2026 11:58
32-ամյա երգիչ և սոցիալական ցանցերի աստղ Օլիվեր Թրին մահացել է Ռիո դե Ժանեյրոյում շրջագայության ժամանակ տեղի ունեցած ինքնաթիռի վթարի հետևանքով։ Արտիստը և ևս հինգ մարդ մահացել են երկու ուղղաթիռի բախման հետևանքով։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.06.2026
Դիտվել է 422 անգամ
11.06.2026
Դիտվել է 366 անգամ
10.06.2026
Դիտվել է 362 անգամ
16.06.2026
Դիտվել է 82 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster