Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Թոփ 5 կերպար` ռոմանտիկ ժամադրության համար

25.02.2016

Թեև դրսում դեռևս ձմեռ է, այդուհանդերձ, զգացվում է գարնանային տրամադրությունը։ Հնարավոր է, այն պայմանավորված է անցած փետրվարի 14-ով կամ մոտեցող մարտի 8-ով, կարևոր չէ։ Գլխավորը, որ մենք նորարարության, փոփոխությունների, սիրո և ռոմանտիկայի անհագ պահանջ ենք զգում։ Իսկ դա նշանակում է, որ եկել է ժամադրությունների շրջանը։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 գերող կերպար՝ 5 ռոմանտիկ հանդիպման համար։

Նրբագեղ դասականություն

Սխալ է կարծել, որ դասականը ձանձրալի է: Հակառակը, ճաշակով ընտրված իրերը ստեղծում են համընդհանուր և ոճային տանդեմ, որն անսխալական տարբերակ է յուրաքանչյուր ժամադրության համար: Փոքր, սև զգեստը և փայլուն կոշիկները կամ նուրբ երանգներով զգեստը կընդգծի ձեր մտավոր կարողությունը, ինքնաբավարարվածությունը և բարձր ճաշակը:

600x580

Պարուրաձև ոճ

Եթե դուք գիտեք, որ ժամադրությունը անցնելու է բարձր մակարդակով և պետք է երեևալ համապատասխան կերպարով, խուճապի մի մատնվեք: Ձեզ կփրկի պարուրաձև ոճը: Որպես կանոն այսպիսի զգեստները և զարդերը փայլ են հաղորդում կնոջը, ինչը իրական լեդիներին է բնորոշ: Հիշեք, ի՞նչն է տարբերում ժամանակակից իշխող թագավորական ընտանիքների ներկայացուցիչներին: Նույնիսկ, առաջին հայացքից, ամենահամեստ կերպարները նրանք ներկայացնում են թագավորական զարդերով: Այժմ դուք էլ ունեք այդ հնարավորությունը, պետք է ուղղակի ընտրել ճիշտ զարդը SOKOLOV-ի To be Queen գարնանյին հավաքածուից:

600x580

Արվեստի հանդեպ սեր

Դուք նո՞ր եք ծանոթացել: Ուրեմն գլխավոր նպատակը տպավորություն գործելն է: Ձեր կերպարի յուրաքանչյուր մանրուք պետք է իմաստ ունենա:

Երբ ձեր ընտրյալը գեղեցիկը գնահատող է կամ ստեղծագործող մարդ, ապա նա անպայման կնկատի, որ ձեր կերպարում առկա են մանրուքներ արվեստի հայտնի ստեղծագործությունների մոտիվներով: Օրինակ, զարդեր Etude-ի հավաքածուից, որոնք Վան Գոգի նկարների դրվակներ են ներկայացնում: Դա ձեր խոհունության, ընտրողականության, նրբագեղության արտացոլումն է: Խելացի տղամարդը այդ մանրուքներում «կկարդա» , որ դուք կարող եք դառնալ ոչ միայն հետաքրքիր զրուցակից, այլ նաև կյանքի համախոհ:

600x580

Փայլուն ելք

Եթե ժամադրությունը երեկույթի հրավեր է, որտեղ տեղին են մետաքսե զգեստները և երևացող զարդերը, լավագույն կողմնորոշումը Հոլիվուդի ծաղկման ժամանակաշրջանի լեգենդար աստղերի կերպարներն են:
Ար-դեկո ոճի զգեստների հանդեպ հետաքրքրությունն աճել է «Մեծ Գետսբի» կինոնկարից հետո: Դարաշրջանի բաղադրիչը մարգարիտն է, փայլուն աքսեսուարները,  բաց մեջքով  զգեստները և արտահայտիչ դիմահարդարումը: Այս կերպարին կատարյալ լրացում  կլինեն արծաթե զարդերը Hollywood հավաքածուից՝ մարգարիտով և Swarovski-ին՝ ֆիանիտներով և բրոնզափառով:

600x580

Լավագույն ավանդույթներով

Ապացուցված է, որ տղամարդիկ ավելի հաճույքով են լուրջ հարաբերություններ սկսում ավանդույթներ գնահատող կանանց հետ: Հենց այսպիսի կանանց են նրանք տեսնում որպես արժանի կին և ապագա մայր: Այդ պատճառով, եթե դուք ունեք հեռու գնացող պլաններ, ընտրեք կոլորիտային զգեստ՝ ավանդական մանրուքներով: Կերպարը կլրացնի արծնապակյա զարդերը SOKOLOV-ի Romance հավաքածուից: Այս զարդերը իրականում բացառիկ են և բացառապես ձեռքի աշխատանք:

600x580

Գարնան նախաշեմին ցանկանում ենք ձեզ հիանալի կերպարներ և սեր՝ կինը գեղեցիկ է, երբ սիրում է:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 12598 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Տղամարդու զգեստապահարանի այս իրը հիանալի տեղավորվում է կանացի նորաձևության մեջ

22.09.2026
Թվում էր, թե փոխառելու ոչինչ չկա, բայց մեկ խիստ գործնական դետալ անսպասելիորեն ակնառու անցում է կատարել։

Կարմիր կաշվե տաբատ. 2026 թվականի աշնանային նորաձևության գլխավոր մարտահրավերը

08.09.2026
Վերջին մի քանի տարիների ընթացքում կաշվե տաբատները դարձել են մեր զգեստապահարանի անբաժանելի մասը՝ էքստրեմալից անցնելով այնպիսի անբաժանելի իրերի, ինչպիսիք են ջինսերը կամ կոստյումի տաբատները։

Գոբելեն. տպավորիչ հյուսվածք աշնանային կերպարների համար

20.08.2026
Ներկայացնում ենք, թե ինչու այժմ արժե գոբելենին հատուկ ուշադրություն դարձնել և ինչպես այն նորաձև դարձնել:

Fruit nails. ամառային արձակուրդի դասական մանիկյուրը

24.07.2026
Եթե դուք փնտրում եք դիզայն, որը կապված չէ որևէ կոնկրետ մրգի հետ և կատարյալ համադրվում է ցանկացած դեկորի հետ, ապա անպայման պետք է փորձեք Fruit nails–ը։

Կակաչաձև կիսաշրջազգեստը կատարյալ է ավելորդ քաշը թաքցնելու համար

02.07.2026
Եթե պատրաստ չեք գումար ծախսել միայն ամռային արդիական նորաձև կիսաշրջազգեստի վրա, դիտարկեք բոլոր եղանակներին հարմար այս մոդելը։

Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ

19.06.2026
«Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։ 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1172 անգամ
20.10.2026
Դիտվել է 330 անգամ
21.10.2026
Դիտվել է 283 անգամ
22.10.2026
Դիտվել է 208 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster