Ռոուզի Հանթինգթոն-Վայթլիի գեղեցկության գաղտնիքը
19.02.2016
Victoria՝s Secret-ի նախկին հրեշտակը պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվում անկրկնելի երևալ բոլոր լուսանկարներում։
Վերջին մի քանի տարիներին Ջեյսոն Ստետհեմի սիրեցյալը նախանձելի հաճախականությամբ հայտնվում է ամենագեղեցիկ և սեքսուալ կանանց ցուցակներում: Նա անկրկնելի է նույնիսկ ոչ պրոֆեսիոնալ լուսանկարներում: Վերջերս ամերիկյան պարբերականներից մեկում մոդելը կիսվել է իր գեղեցկության գաղտնիքներով:
«Ինձ հաճախ են հարցնում դեմքի ուրվագծի մասին, ինչպես բոլորը` ես դա անում եմ հայլայթերի և բրոնզերի օգնությամբ: Իմ գլխավոր գաղտնիքը, որպեսզի միշտ բնական տեսք ունենաք, պետք է այd միջոցները շատ քիչ քսեք»:
Այնուհետև մոդելը պարզաբանում է, թե որ հատվածներում է ավելի շատ քսում այս միջոցները: «Ես սիրում եմ տեսողականորեն բարակացնել իմ քիթը և այդ պատճառով քսում եմ անփայլ կրեմային կոռեկտորը՝ ամբողջ երկարությամբ, երկու կողմից: Բացի այդ, ես շեշտում եմ իմ դունչը և շատ քիչ քսում այտերիս վերևի մասը: Լավ ստվերագծում եմ այդ միջոցները, որպեսզի գրեթե չերևան և փայլը բնական երևա», - կիսվել է Ռոուզին:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 4643 անգամ
Читать на русском
|