Հե՞շտ է արդյոք հեռակա աշխատանքը
18.02.2016
Հեռակա աշխատող հասկացությունը մեր կյանք է մտել ինտերնետի լայն տարածման և զարգացման շնորհիվ: Դիզայներները, ծրագրավորողները, թարգմանիչները, հաշվապահները և այլ մասնագիտությամբ մարդիկ աշխատում են առանց դուրս գալու տանից, ստանում են պատվերներ այլ երկրներից, ուղարկում են կատարված աշխատանքը ինտերնետի միջոցով, առանց անձնական շփումների:
Սակայն ցավալի է, բայց հեռակա աշխատանքից հեռու մարդկանց մոտ այդքան էլ արդար պատկերացում չէ այդ ամենի մասին: Շատերը մտածում են, որ չգնալով գրասենյակ աշխատանքի, այսպես կոչված, ֆրիլանսերները տանն անգործությամբ են զբաղված և դրա հետ մեկտեղ՝ ստանում մեծ գումարներ: Եվ իսկապես, կան մարդիկ, ովքեր հեռակա աշխատանքով մեծ գումարներ են ստանում ու իրենց թույլ են տալիս ճամփորդել, գեղեցիկ վայրերում հանգստանալ: Բայց արդյոք դա այդքան հեշտ է, որքան թվում է առաջին հայացքից:
Դրական կողմերը
Հեռակա աշխատանքի դրական կողմն այն է, որ մարդը կարողանում է ինքը կառավարել իր ժամանակը․ դուք կարող եք աշխատել, երբ ձեզ հարմար է, թեկուզ գիշերը, չքնելով, կարևորը՝ նշված ժամկետում գործը հասցնելն է: Ինքներդ եք ընտրում, թե ինչ քանակի գործ եք վերցնում և հստակ գիտեք, թե երբ կարող եք այն անել:
Դրական կողմերից մեկն էլ, վճարումն է՝ գործի հանձնումից անմիջապես հետո: Կարիք չկագրասենյակում սպասել ամսվա վերջին, որպեսզի ստանալ աշխատավարձը: Բարձր վարձատրությունը, սակայն, միանգամից չի լինում, պետք է սկզբում հեղինակություն վաստակել: Պետք չէ նաև մոռանալ, որ հեռակա աշխատանքի համար անհրաժեշտ է ունենալ ինքնակազմակերպչական և հաղորդակցության բարձր մակարդակ, քանի որ դուք պետք է շփվեք անծանոթ մարդկանց հետ, առաջարկեք ձեր ծառայությունները: Առանց նշված ունակությունների դուք շատ փող չեք վաստակի այս ճանապարհով:
Բացասական կողմերը
Լքելով գրասենյակային աշխատանքը՝ դուք բոլոր ռիսկերը ձեզ վրա եք վերցնում, քանի որ այսուհետ ինքներդ պետք է փնտրեք պատվերներ ու ձեզ գործով ապահովեք: Ոչ կայուն եկամուտն ամենամեծ ռիսկն է և սկսնակ ֆրիլանսերն անպայման բախվում է այդ խնդրի հետ: Բացի այդ, ի տարբերություն մշտական աշխատողի, հեռակա աշխատողը զրկված է սոցիալական պաշտպանությունից, այդ պատճառով դուք պետք է մոռանաք արձակուրդների, սոցիակալան փաթեթեների և աշխատանքային ստաժի մասին: Իսկ գոյատևելու համար ֆրիլանսերը պետք է անըհնդհատ իր վրա աշխատի և բարձրացնի իր մասնագիտակա որակները, չնայած դա կարելի է դրական համարել, քանի որ գիտելիքները ձեր մշտական կապիտալն են:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 3974 անգամ
Читать на русском
|