Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Հե՞շտ է արդյոք հեռակա աշխատանքը

18.02.2016

Հեռակա աշխատող հասկացությունը մեր կյանք է մտել ինտերնետի լայն տարածման և զարգացման շնորհիվ: Դիզայներները, ծրագրավորողները, թարգմանիչները, հաշվապահները և այլ մասնագիտությամբ մարդիկ աշխատում են առանց դուրս գալու տանից, ստանում են պատվերներ այլ երկրներից, ուղարկում են կատարված աշխատանքը ինտերնետի միջոցով, առանց անձնական շփումների:

Սակայն ցավալի է, բայց հեռակա աշխատանքից հեռու մարդկանց մոտ այդքան էլ արդար պատկերացում չէ այդ ամենի մասին: Շատերը մտածում են, որ չգնալով գրասենյակ աշխատանքի, այսպես կոչված, ֆրիլանսերները տանն անգործությամբ են զբաղված և դրա հետ մեկտեղ՝ ստանում մեծ գումարներ: Եվ իսկապես, կան մարդիկ, ովքեր հեռակա աշխատանքով մեծ գումարներ են ստանում ու իրենց թույլ են տալիս ճամփորդել, գեղեցիկ վայրերում հանգստանալ: Բայց արդյոք դա այդքան հեշտ է, որքան թվում է առաջին հայացքից:

Դրական կողմերը

Հեռակա աշխատանքի դրական կողմն այն է, որ մարդը կարողանում է ինքը կառավարել իր ժամանակը․ դուք կարող եք աշխատել, երբ ձեզ հարմար է, թեկուզ գիշերը, չքնելով, կարևորը՝ նշված ժամկետում գործը հասցնելն է: Ինքներդ եք ընտրում, թե ինչ քանակի գործ եք վերցնում և հստակ գիտեք, թե երբ կարող եք այն անել:

Դրական կողմերից մեկն էլ, վճարումն է՝ գործի հանձնումից անմիջապես հետո: Կարիք չկագրասենյակում սպասել ամսվա վերջին, որպեսզի ստանալ աշխատավարձը: Բարձր վարձատրությունը, սակայն, միանգամից չի լինում, պետք է սկզբում հեղինակություն վաստակել: Պետք չէ նաև մոռանալ, որ հեռակա աշխատանքի համար անհրաժեշտ է ունենալ  ինքնակազմակերպչական  և հաղորդակցության բարձր մակարդակ, քանի որ դուք պետք է շփվեք անծանոթ մարդկանց հետ, առաջարկեք ձեր ծառայությունները: Առանց նշված ունակությունների դուք շատ փող չեք վաստակի այս ճանապարհով:

 600x580

Բացասական կողմերը

 Լքելով գրասենյակային աշխատանքը՝ դուք բոլոր ռիսկերը ձեզ վրա եք վերցնում, քանի որ այսուհետ ինքներդ պետք է փնտրեք պատվերներ ու  ձեզ գործով ապահովեք: Ոչ կայուն եկամուտն ամենամեծ ռիսկն է և սկսնակ ֆրիլանսերն անպայման բախվում է այդ խնդրի հետ: Բացի այդ, ի տարբերություն մշտական աշխատողի, հեռակա աշխատողը զրկված է սոցիալական պաշտպանությունից, այդ պատճառով դուք պետք է մոռանաք արձակուրդների, սոցիակալան փաթեթեների և աշխատանքային ստաժի մասին: Իսկ գոյատևելու համար ֆրիլանսերը պետք է անըհնդհատ իր վրա աշխատի և բարձրացնի իր մասնագիտակա որակները, չնայած դա կարելի է դրական համարել, քանի որ գիտելիքները ձեր մշտական կապիտալն են:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 4013 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Այս երկու մատչելի մթերքների օգտագործումը կերկարացնի ձեր կյանքը

17.05.2024
Սննդաբան Դեն Բյուետները տասնամյակներ է անցկացրել՝ ուսումնասիրելով երկարակյացներին և նրանց սննդակարգը:

Ինչ անել, եթե ճաշից հետո քնել եք ուզում

07.05.2024
Ամենօրյա սովորությունների փոքր փոփոխությունները կարող են օգնել հաղթահարել քնկոտությունը:

Գիտնականներն ապացուցել են, որ երեկոյան ժամը վեցից հետո ուտելուց հրաժարվելը չի ազդում քաշի կորստի վրա

26.04.2024
Բոլոր նիհարել ցանկացողները գիտեն այս դարավոր «մանտրան»՝ վեցից հետո պետք չէ սնվել: Բայց կարծես թե այս սահմանափակումը կապ չունի նիհարելու հետ։

Նշվել է շատ կանանց մոտ օրգազմի բացակայության պատճառը

16.04.2024
Կանայք սեքսի ժամանակ զգալիորեն ավելի քիչ են օրգազմ ապրում, քան տղամարդիկ։ Սրա պատճառը հայտնել է Daily Star-ը։

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում է տեղի ունենում լավագույն սեքսը

04.04.2024
Չիկագոյի համալսարանի մասնագետները հարցում են անցկացրել 18-ից 85 տարեկան տղամարդկանց ու կանանց շրջանում ու հետաքրքիր եզրակացությունների հանգել։

Մանուկների գեղագիտական աշխարհում

16.03.2024
Ժամանակի հետ այս երեխաներն ավելի ու ավելի կխորանան արվեստի կախարդական աշխարհում, կհմտանան իրանց նախընտրած ուղղության մեջ, գուցե նրանցից կձևավորվեն հայտնի ստեղծագործողներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 692 անգամ
15.05.2024
Դիտվել է 206 անգամ
17.05.2024
Դիտվել է 155 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster