Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Գաղտնի հնարքներ՝ օտարերկրյա ոճաբաներից

17.02.2016

Դիմահարդարում անելը սովորական զբաղմունք է կանանց մեծամասնության համար: Գոյություն ունեն այնքան շատ կոսմետիկ միջոցներ ու եղանակներ, որ կարելի է խճճվել: Ահա օտարերկրյա ոճաբանների մի քանի խորհուրդ, որոնք կհեշտացնեն այդ գործընթացը:

- Կարմրաներկի կատարյալ երանգ ընտրելու համար կատարեք հետևյալը․ բռունցք արեք, բացեք և նայեք մատների բարձիկների գույնին՝ ահա և երանգը:

- Էպիլյացիայից հետո ասպիրինը կօգնի հանել մաշկի գրգռվածությունը և կարմրությունը: Փոշի դարձրեք հաբերը, խառնեք ջրի հետ, քսեք մաշկին և թողեք չորանա:

- Մուգ լաքը հանելու համար եղունգի շուրջ քսեք յուղ՝ եղունգի կողքերին վերաճած մաշկի համար, այն չի թողնի, որպեսզի լաքը կպնի մաշկին:

600x580

- Լաքը քսելուց հետո կաթացրեք ամեն մի եղունգի վրա մի քիչ խոնավեցնող յուղ: Այն մակերևույթը կդարձնի ավելի սահուն և չի թողնի, որպեսզի թարմ քսված լաքը լղոզվի կամ վրան խազեր հայտնվեն:

- Եթե, այնուամենայնիվ, նոր քսված լաքը լղոզվել է, վրան յուղ կաթեցրեք և զգուշորեն մատով ուղղեք վնասված տեղը:

- Ոպեսզի լաքը շուտ չորանա, կարող եք մատները սառը ջրի մեջ մտցնել:

- Շուրթերը մեծացնելու համար անանուխի յուղ օգտագործեք, այն թույլ ալերգիա կառաջացնի, որի հետևանքով ձեր շուրթերը մի քիչ կուռեն:

- Քթի սփրեյը կանցկացնի բշտիկի շրջակայքի կարմրածությունը: Այն ունի հակաբորբոքային ազդեցություն, ինչը կօգնի նաև շուտ անցկացնել բշտիկը:

- Մազերին ծավալ կհաղորդի սովորական շաքարավազը: Լուծեք երկու գդալ շաքարավազը կես լիտր ջրի մեջ, լցրեք դատարկ հեղուկացրիչով շշիկի մեջ և կունենաք բնական սփրեյ՝ մազերի ծավալի համար:

600x580

- Եթե դուք մազերը ներկում եք տանը, ապա հաշվեք ժամանակը այն պահից, երբ սկսել եք քսել, այլ ոչ թե վերջացնելուց հետո: Կարևորը շատ չպահել ներկը այն վայրերում, որտեղ առաջինն եք սկսել ներկել: Եթե մնացած մասերում քիչ եք պահել, ապա դա այնքան էլ չի երևա:

- Որպեսզի դեմքին բշտիկներ չհայտնվեն, դեմքը մի սրբեք մազերի սչբիչով:

- Ամեն օր լվացեք դիմահարդարման վրձինները և բարձիկները, որպեսզի դեմքին ցան չառաջանա:

- Միշտ ձեռքի տակ ունեցեք ոսկեգույն փայլ՝  շուրթերի համար: Այն շրթներկի ցանկացած երանգ դարձնում է ավելի ջերմ:

600x580

- Չորացած տուշը կարելի է ջրիկացնել ավելացնելով երկու կաթիլ կոկա-կոլա:

- Ճարպագեղձերի ակտիվությունը քչացնելու համար ժամանակ առ ժամանակ լվացեք դեմքը սառը սև թեյով: Դա ծակոտիները նեղացնող բնական միջոց է:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 14833 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ

18.06.2026
Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։

Ինչպես քնի համար ճիշտ բարձ ընտրել

29.05.2026
Հաճախ հենց բարձն է ամենամեծ ազդեցությունն ունենում պարանոցի դիրքի, քնի որակի, առավոտյան գլխացավերի և հոգնածության վրա։

Քաղց, թե՞ ծարավ. ինչպես է ջրի հավասարակշռությունը կարգավորում ախորժակը 

19.05.2026
Ինչո՞ւ է ուղեղը շփոթում քաղցը ծարավի հետ։ Պարզաբանենք, թե ինչպես է ջրազրկումը ազդում ախորժակի, նյութափոխանակության և հագեցվածության հորմոնների վրա։

Մաշկի ցաներ. որտեղից են առաջանում և ինչպես բուժել

18.03.2026
Ներկայացնում ենք, թե ինչպես խնամել մաշկը՝ առանց այն չորացնելու և վերականգնելով դրա մաքրությունը, փայլը և առողջությունը։

Ինչ կպատահի մարմնի հետ, եթե ամեն օր ձու ուտեք

10.03.2026
Ձուն հաճախ համարվում է ամենասննդարար սննդամթերքներից մեկը։ Եկեք տեսնենք, թե ինչպես է օրական մեկ չափաբաժինն ազդում մարմնի վրա և ինչ փոփոխություններ կարող են նկատվել։

Սննդակարգ մաքուր մաշկի համար. ինչպես ընդմիշտ մոռանալ ակնեի մասին

05.03.2026
Բորբոքման բուժումը սովորաբար բարդ գործընթաց է, որը ներառում է մի քանի բժիշկների հետ խորհրդակցություններ, բազմաթիվ թեստեր, պատշաճ խնամք և ընթացակարգեր:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-06-2026 12:03
Զենդայան և Թոմ Հոլանդը հանրությանը ներկայացել են Ամստերդամում՝ «Սարդ-մարդ. Նոր օր» ֆիլմի լայնածավալ համաշխարհային մամուլի շրջագայության շրջանակներում: Սա զույգի առաջին համատեղ հանրային հայտնությունն է Թոմի կողմից իրենց ամուսնության հաստատումից հետո:
18-06-2026 12:01
Շոգ եղանակին գարեջրով և այլ ալկոհոլային խմիչքներով զովանալու փորձերը մեծացնում են գերտաքացման ռիսկը, զգուշացնում են մասնագետները։ Ալկոհոլն ակտիվացնում է նյարդային համակարգի հետ կապված մի շարք ռեակցիաներ: Էթանոլը մեծացնում է նեյրոհաղորդիչների, մասնավորապես՝ ադրենալինի և նորեպինեֆրինի արտադրությունը: Սա հանգեցնում է սրտի զարկերի արագացման և արյան անոթների լայնացման: Արդյունքում, մարդը զգում է, որ մարմինը տաքանում է, և ջերմություն է տարածվում ամբողջ մարմնով մեկ։
18-06-2026 11:55
Գեղեցկուհի Սիմոնետտա Վեսպուչին, որը Սանդրո Բոտիչելլիին ներշնչել էր ստեղծելու Վեներայի հանրահայտ կերպարը, հավանաբար բնավ էլ չէր մահացել թոքախտից, ինչպես կարծում էին դարեր շարունակ։ Գիտնականների միջազգային խմբի նոր հետազոտությունը ենթադրում է, որ նրա վաղաժամ մահվան պատճառը եղել է հիպոֆիզի հազվագյուտ և ծանր ուռուցքը։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Endocrinology, Diabetes & Metabolism ամսագրում։
18-06-2026 06:16
36 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Դեյվի Չեյսը։ Այս մասին հայտնել է TMZ-ն՝ հղում անելով նրա ընկերոջը՝ Ռոյ Հերնանդեսին։ Հայտնի դերասանուհին մահացել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում։ Մահվան պատճառը մենինգիտն ու «արյան մի քանի լուրջ վարակներն» էին, որոնք նրա ողբերգական վախճանից կարճ ժամանակ առաջ հանգեցրել էին սեպսիսի և օրգանների անբավարարության։
17-06-2026 09:42
Պաղպաղակի փոքր չափաբաժինը կարող է ժամանակավորապես թեթևացնել մրսածության որոշ ախտանշաններ։ Ըստ մասնագետների՝ պաղպաղակը չի բուժում վարակը և չի վերացնում հիվանդության պատճառը, սակայն կարող է նվազեցնել կոկորդի ցավը։ Սառը սնունդն ունի տեղային ցավազրկող ազդեցություն․ այն նեղացնում է լորձաթաղանթի անոթները, նվազեցնում այտուցը և որոշ ժամանակով թեթևացնում ցավային զգացողությունները։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.06.2026
Դիտվել է 741 անգամ
16.06.2026
Դիտվել է 273 անգամ
17.06.2026
Դիտվել է 184 անգամ
18.06.2026
Դիտվել է 94 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster