Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

8 սկզբունք` յուրահատուկ ոճ ստանալու համար

12.02.2016

Հագուստի և ոճի մասին կարելի է գտնել բազում տեղեկատվություն: Հանրահայտ դիզայներները խորհուրդ են տալիս, թե ինչպես կազմել սեփական ոճը:

Այդ խորհուրդներն այնքան շատ են, որ անհնար է լինում որևէ բան առանձնացնել: Սակայն կա մի միջոց: Երկրագնդի ամենավառ և ոճային կանայք կիսվել են մի քանի սկզբունքներով, որոնց հետևելով, միշտ կարող եք լինել վառ և ոճային՝ անկախ նրանից, թե ուր եք գնում:

Հագուստը՝ ոչ տեսողական շփման միջոց 

Հոգեբանները և ոճաբանները համարում են, որ հագուստը ոչ միայն ճաշակն է ցույց տալիս, այլ նաև անձի առանձնահատկությունները: Այն ինքնադրսևորման ամենաուժեղ միջոցն է: Ուզում եք, թե ոչ, հագուստը կարող է շատ բան պատմել կրողի մասին, այդ պատճառով՝ գիտակցաբար մոտեցեք հագուստի ընտրությանը:

600x580

Հանրության և ընկերների համար

Հագուստը ոչ միայն ձեր մասին հակիրճ տեղեկատվություն է տրամադրում, այն նաև պատասխան է սոցիալական իրավիճակների, որում դուք հայտնվում եք: Համաձայնեք, որ դուք տարբեր հագուստ եք կրում գրասենյակ կամ ընկերներին հյուր գնալիս: Հագուստը ցույց է տալիս, թե ո՞ր իրավիճակում դուք ինչպես եք ձեզ արտահայտում:

Կարևորը ճիշտ ընտրված հագուստն է

Որքան էլ նորաձև և թանկանոց լինի ձեր զգեստը, եթե այն վատ է նստած ձեր վրա, ոճային երևալու բոլոր փորձերն ապարդյուն կլինեն: Ոճաբանների կարծիքով, կանանց հիմնական սխալն այն է, որ նրանք չեն ընդունում իրենց մարմինն այնպիսին, ինչպիսին այն կա և կրում են հագուստ, որը իրենց վրա լավ չի նստում: Կինը պետք է իրատեսորեն գնահատի, թե ինչն է իրեն սազում, ինչը՝ ոչ: Հիշեք, կնոջ ամենակարևոր աքսեսուարը ինքնավստահությունն է:

Մի խնայեք ջինսերի վրա

Vogue ամսագրի մարքետինգային խմբագիր Քելի Քոնորը համոզված է, որ երկու զույգ որակյալ ջինսերը հիանալի ներդրում են: Ջինսը յուրաքանչյուր զգեստապահարանի անբաժան մասն է: Որակյալ ջինսը կարելի է կրել տարիներ շարունակ:

 600x580

Հագուստ ընտրելիս մտածեք շրջապատի մասին

Պետք է գիտակցել, որ հագուստը ոչ միայն ինքնաարտահայտման միջոց է: Պետք է մտածել նաև, թե ի՞նչ տպավորություն եք գործելու մարդկանց վրա այն միջավայրում, որում հայտնվելու եք: Վառ, ժամանակակից հագուստով, եթե նույնիսկ դա է ձեր ոճը, չարժե գնալ խորհրդակցության:

Հետևեք թրենդենրին, սակայն մի մոռացեք ներքին ձայնի մասին

Հագուստ ընտրելիս կարող եք որքան ցանկանում եք հետևել նոր թրենդներին, բայց պետք է հասկանաք, որ ամեն ինչ իր տեղն ունի:

600x580

Կարևորը մանրուքներն են

Ոճը ձևավորվում է մանրուքներից՝ ինչպես եք կապում գոտին, ինչպիսի զարդեր եք կրում և այլն: Չի կարելի պնդել, որ յուրաքանչյուր մանրուք ազդում է կերպարի ներդաշնակության վրա, բայց այն, թե ինչպես է ձեր տաբատը ծալված կամ ինչպես եք դուք կրում վերնաշապիկը, կարող է ձեզ ամբողջովին վերափոխել:

Յուրահատուկ ոճը կարող է դառնալ ձեր այցեքարտը

Կերպարի յուրաքանչյուր գիծ կարող է ձեզ յուրահատուկ դարձնել և, ի վերջո, կդառնալ ձեր այցեքարտը: Դա կարող է լինել ձեր ճակատի մազափունջը, որը դուք տարիներով կրում եք կամ վառ աքսեսուարները: Մտածեք, թե ի՞նչը կարող է անհատականացնել ձեր ոճը, դարձնել այն ճանաչելի:

Աղբյուր՝ LADYNEWS.am

 

Դիտվել է 12212 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

2026 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստները

04.06.2026
Լողազգեստները վաղուց դարձել են ամառային տրամադրության, արձակուրդային գեղագիտության և, նույնիսկ, քաղաքային ոճի  նորաձևության մաս։

Փորձագետները ներկայացրել են 2026 թվականի ամռան ամենանորաձև երանգները

20.05.2026
Նորաձևության փորձագետները որոշել են 2026 թվականի ամռան համար հագուստի ամենահամապատասխան գույները։

Երկգույն կոշիկներ․ գարուն-ամառ 2026-ի թրենդը

26.03.2026
2026–ի գարուն–ամառ սեզոնը զարմանալիորեն պարզ է։ Մի քանի տարվա անորոշությունից և տարբեր գեղագիտության ու ոճերի միջև տատանումներից հետո, վերջապես պարզություն հայտնվեց նորաձևության ցուցադրություններում։

Եթե կիսաշրջազգեստ եք գնում 2026 թվականի գարնան և ամառան համար, ապա միայն սա

13.03.2026
Ամեն ամիս թրենդների ցանկը թարմացվում է նոր, վառ հագուստով։ Օրինակ՝ այս մեկը։

Bubble nails. մանիկյուր, որից հայացքը կտրել չեք կարողանա

25.02.2026
Որքան գարունը մոտենում է, նուրբ դիզայնn ավելի ցայտուն է դառնում եղունգների թրենդներում: Եվ օճառե եղունգների այս տարբերակը հենց դրանցից մեկն է:

Ինչ գույնի զուգագուլպաներ գնել գարնան համար. դրանք համահունչ են ամեն ինչի հետ

11.02.2026
Գունագեղ և անսովոր զուգագուլպաների թրենդը վերադարձավ երեք տարի առաջ և այդ ժամանակվանից ի վեր իր դիրքերը չի զիջել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-06-2026 10:50
Հեռուստահաղորդավարուհի և մոդել Թայրա Բենքսը դատական հայց է ներկայացրել Netflix-ի դեմ՝ հոսքային ծառայությանը մեղադրելով զրպարտության մեջ «Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը» ռեալիթի շոուի մասին պատմող «Reality Check: Inside America's Next Top Model» վերնագրով վավերագրական ֆիլմի համար, հաղորդում է The Hollywood Reporter-ը։ Թայրա Բենքսը հարցազրույց է տվել վավերագրական ֆիլմի համար, որը տևողությունը 3.5 ժամից կրճատվել է մինչև 16 րոպե, նրա խոսքերը կտրվել են համատեքստից և խմբագրվել՝ աղավաղելով դրանց սկզբնական իմաստը։
16-06-2026 10:49
Քեթի Փերին բացառիկ մեկնաբանություն է արել իր հնգամյա դստեր՝ Դեյզի Դաուի մասին, ում ծննդաբերել է նախկին սիրեցյալ Օռլանդո Բլումից։ Երգչուհին ասել է, որ հպարտ է երեխային իր ցույց տված օրինակով։ «Կարծում եմ, երբ մայրերը կարողանում են լինել իրնութույն՝ զգալով հնարավորինս աջակցություն և չթաքցնելով իր իրական «ես»-ը, դա միշտ լավ օրինակ է իրենց երեխաների համար։ Եվ ես ուրախ եմ լինել իմ գեղեցիկ դստեր համար օրինակ՝ որպես ուժեղ, հավասարակշռված, խելացի, զվարճալի և մի փոքր յուրօրինակ կին», - ասել է Փերին People-ին տված հարցազրույցում։
16-06-2026 10:46
57-ամյա Ռենե Զելվեգերը երկար դադարից հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը առջև։ Դերասանուհին Tribeca կինոփառատոնում ներկա է գտնվել «Բրիջիթ Ջոնսի օրագիրը» ֆիլմի հատուկ ցուցադրությանը, որը նվիրված էր ֆիլմի 25-ամյակին։ Զելվեգերը կարմիր գորգով անցել է ամբողջությամբ սև հագուստով և գլխարկով։
16-06-2026 01:01
Պոլինա Գագարինան և Սերգեյ Լազարևը թողարկեl են «Happy End» երգը, որը և՛ սրտաճմլիկ է, և՛ պարային։ Արտիստները վաղուց են ընկերներ և միշտ երազել են միասին երգ թողարկել, ու հիմա նրանց ծրագրերը իրականացել են։ Հունիսի առաջին շոգ օրերին Լազարևն ու Գագարինան ներկայացրին իրենց նոր հիթը։
15-06-2026 11:58
32-ամյա երգիչ և սոցիալական ցանցերի աստղ Օլիվեր Թրին մահացել է Ռիո դե Ժանեյրոյում շրջագայության ժամանակ տեղի ունեցած ինքնաթիռի վթարի հետևանքով։ Արտիստը և ևս հինգ մարդ մահացել են երկու ուղղաթիռի բախման հետևանքով։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.06.2026
Դիտվել է 422 անգամ
11.06.2026
Դիտվել է 365 անգամ
10.06.2026
Դիտվել է 362 անգամ
16.06.2026
Դիտվել է 82 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster