Մերկ և հիասքանչ. Ջիջի Հադիդը նկարահանվել է ֆրանսիական Vogue-ի համար
09.02.2016
20-ամյա Ջիջի Հադիդը համալրել է իր պորտֆոլիոն հերթական լուսանկարներով: Այս անգամ մոդելը զարդարել է Vogue ամսագրի ֆրանսիական համարը։
Այն լույս կտեսնի մարտին՝ եչկու շապիկով, որոնցից մեկում մոդելի հագին միայն կոշիկներ են:
Ջիջի Հադիդն առաջին անգամ չէ, որ նկարահանվում մերկ: Չնայած բազմաթիվ քննադատություններին, մոդելը հպարտանում է իր կազմվածքով և այդ պատճառով հանգիստ համաձայնվում է մերկ լուսանկարվել:
Սա մոդելի առաջին ֆոտոշարքը չէ Vogue-ում, ինչը վատ չէ սկսնակ մոդելի համար: Ջիջին գոհ է իր հաջողություններով, LOVE պարբերականին տված հարցազրույցում նա ասել է. «Մանուկ հասակում ինձ շատ էին ասում, որ պետք է հայտնվել Vogue-ի առնվազն 5 համարների շապիկներին, որպեսզի սուպերմոդել կոչվելու իրավունք ունենաս: Չգիտեմ, ես համարում եմ ինձ այդպիսին, թե ոչ, բայց արդեն ունեմ այդքան`Իտալիա, Նիդերլանդներ, Բրազիլիա, Իսպանիա, ևս մեկը չեմ հիշում...(Ավստրալիա՝ լրաց․ խմբ․)։ Շուտով կլինի բրիտանական Vogue-ը»:
Եվ իսկապես, այսօր Ջիջին ամենահաջողակ և պահանջված մոդելներից մեկն է: Ոչ մի աղմկահարույց ցուցադրություն կամ նորաձևության աշխարհում տեղի ունեցող կարևոր իրադարձություն չի անցնում առանց նրա:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 6787 անգամ
Читать на русском
|