Հանգստացեք բարձրակրունկներից. «բալետկաների» նորաձեւություն, 2012
11.04.2012
Տնային հողաթափերից հետո երբեմն դժվար է ոտքը բարձրակրունկի մեջ մտցնելը. ուզում ես տնից դուրս գալ ավելի հանգիստ կոշիկներով: Օգնության են գալիս «բալետկաները»՝ բալետի պարուհիների ոտնամաններին նմանվող տափակ կրունկներով կոշիկները:

Նրանք բավական հանգիստ, և ամենակարևորը, այսպիսի կոշիկներ կարող ես հագնել գրեթե ամեն ինչ հետ ' ջինսե տաբատի, շրջազգեստի, շորիկների, շորտերի: Եվ մի մոռացեք, կին վարորդներ, որ այսպիսի «բալետկաներով» Դուք մեքենան կվարեք ավելի վստահ և հանգիստ:
Այս սեզոն նրաձև են գունագեղ բալետկաները: Բնության բոլոր գույները կարող եք տեղավորել ձեր կոշիկների. դրանք ստեղծում են համարձակ կերպարներ:

Նորաձև են նաև մի քիչ փայլփլուն կոշիկները: «Բալետկաների» փայլն այս սեզոն այն եզակի դեպքերից է, երբ նորաձևությանը չի հակադրվում:

Վերջին տարիներին մոդայիկ են գծավոր, պուտավոր եւ առհասարակ նախշազարդ կտորներով կոշիկները:

Եթե ուզում եք՝ ձեր կերպարն ավելի հագեցած լինի, ընտրեք այնպիսի կոշիկ, որի վրա կան բանտ, կապիչներ, նկարներ, գունավոր քարեր և այլն:
 Երբեմն դադար տվեք ոտքերի տանջանքներին եւ որոշ ժամանակ հրաժարվեք բարձրակրունկներից՝ վայելելով «բալետկաների» հանգստությունը, եթե իհարկե Վիկտորյա Բեքհեմը չեք, ով ուղղակի ատում է տափակ կրունկներով կոշիկները:
Դիտվել է 22688 անգամ
|