Սինդի Քրոուֆորդը թոշակի է անցնում
03.02.2016
Շատ շուտով Սինդի Քրոուֆորդը պատրաստվում է նշել իր 50-ամյակը: Այս կապակցությամբ լուրեր են շրջանառվում, որ սուպերմոդելը պատրաստվում է թոշակի անցնել:
Բացի այդ, հարցազրույցներից մեկի ժամանակ նա հայտնել է, որ առաջիկա 10 տարիների ընթացքում հազիվ, թե կարելի լինի նրան տեսնել պարբերականների շապիկներին: «Ինձ թվում է, որ հիմա ամենաճիշտ ժամանակն է դադարել նկարվել: Իհարկե, հաջորդ 10 տարիներին ես կհայտնվեմ նկարներում, բայց ոչ որպես պրոֆեսիոնալ մոդել», - ասել է Քրոուֆորդը:
Նրա խոսքերով, ինքը հասցրել է աշխատել ժամանակակից բոլոր տաղանդավոր լուսանկարիչների հետ, իսկ այժմ ցանկանում է զբաղվել երեխաների դաստիարակությամբ՝ 14-ամյա դուստր Կայայի և 16-ամյա որդի Պրեսլիի:
Հարցին, թե արդյո՞ք Սինդին ցանկանում է, որպեսզի դուստրը շարունակի իր հետքերով, նա պատասխանել է. «Նրանք անընդհատ նկարվում և գցում են այդ լուսանկարները սոցկայքեր: Ներկայումս լուսանկարչի աշխատանքը գնալով ետին պլան է մղվում: Յուրաքանչյուր մարդ կարող է ինքնուրույն լավ նկարներ անել և անմիջականորեն շփվել երկրպագուների հետ»:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 4541 անգամ
Читать на русском
|