Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Իմ երազանքն էր ամուսնանալ մեկ անգամ և հավերժ. Օդրի Հեփբերն

02.02.2016

23 տարի առաջ կյանքից հեռացավ Օդրի Հեփբերնը՝ Հոլիվուդի ամենազարմանալի և յուրահատուկ դերասանուհիներից մեկը: Ժամանակակից բոլոր ռեժիսորները ցանկանում էին նրան նկարահանել իրենց ֆիլմերում, իսկ նա երազում էր հանգիստ, ընտանեկան երջանկության մասին:

Ողջ աշխարհի քննադատները նրան պարգևներ էին տալիս և հիացմունքով խոսում Օդրիի կերտած կերպարների առնչությամբ, իսկ նա երբեք չէր մտածում իր մասին որպես իրական դերասանուհու: Ողջ աշխարհը խոնարհվում էր նրա գեղեցկության առջև, իսկ նա իրեն համարում էր շատ սովորական:

Այնքան տարբեր, այնքան հակասական և այնքան իրական, Օդրի Հեփբերնը պատմության մեջ մտավ ոչ միայն որպես մեծ դերասանուհի, այլև զարմանալիորեն բարի ու անկեղծ մարդ, ով աշխարհը դարձրել է փոքր-ինչ ավելի լավը:

 600x580

Մանուկ հասակում ապագա դերասանուհին եղել էր բավականին փակ և տխուր երեխա: «Ամենից շատ ես սիրում էի խաղալ մենակության մեջ: Ցանկանում էի, որ ինձ որևէ մեկը հասկանար»,- հիշում էր Օդրին:

Օդրի Հեփբերնը երբեք լրջորեն չէր երազում դերասանուհի դառնալու մասին: Իր առաջին դերերը թատրոնում նա խաղացել է պատերազմից հետո, որպեսզի մի քիչ փող աշխատի: Հաջողությունը բավականին շուտ եկավ Օդրիի մոտ: Հոլիվուդում առաջին լուրջ ֆիլմը՝ «Արձակուրդը Հռոմում», դերասանուհուն բերեց համաշխարհային փառք և առաջին Օսկարը՝ 1953թ-ին:

 600x580

Գաղտնիք չէ, որ Օդրին եղել էր հայտնի մոդելյեր Յուբեր Ժիվանշիի լավ ընկերը և անփոխարինելի մուսան: Հիշելով նրան, մեծ մոդելյերը ասում էր. «Միայն մի միտքը նրա մասին հերիք էր, որպեսզի իմ գլխում նոր գաղափարներ ծնվեին»:

Դեռ ամենավաղ հասակից Օդրին երազում էր մեծ և երջանիկ ընտանիքի մասին: Երեկույթների և նորաձևության ցուցադրություններին մասնակցելու փոխարեն նա ցանկանում էր զբաղվել տնային տնտեսությամբ, ճաշ պատրաստել, դիմավորել աշխատանքից վերադարփող ամուսնուն, ինչպես իսկական հոգատար կին:

 600x580

Հիշելով իր առաջին ամուսնուն, դերասանուհին գրում էր. «Ես երբեք չեմ ցանկացել բաժանվել: Ես տանել չեմ կարողանում այդ բառը: Ես ամբողջությամբ կուչ եմ գալիս, երբ այն ասում են իմ մասին խոսելիս: Իմ երազանքն էր ամուսնանալ մեկ անգամ և հավերժ»:

Երիտասարդ տարիքից Հեպբեռնը տառապում էր դեպրեսիայից և նևրոզներից: Նա առավել ծանր տարել էր մի քանի անհաջող հղիություններ: Ավելի ուշ դերասանուհին խոստովանել էր. «Հերթական վիժումից հետո ես հայտնվել էի խելագառության հասնելու եզրին»:

600x580

Դերասանուհու ամենամեծ երազանքը մայրանալն էր, սակայն դա նրան հաջողվեց միայն 30 տարեկանում, երբ լույս աշխարհ եկավ երկար սպասված առաջնեկը:

Օդրի Հեփբերնը շատ էր սիրում կենդանիներին: Տարբեր ժամանակներում նրա մոտ ապրում էին յորքշիրյան տերյեռ, պուդել, ջեկ-ռասել-տերյեռ ցեղատեսակի շներ, կատու և նույնիսկ վայրի եղնիկ՝ Պիպին:
Իր ամենասիրելի և նշանակալի դերերից դերասանուհին համարում էր քույր Լյուկի դերը «Մենուհու պատմությունը» ֆիլմում:

600x580

«Երկուսը ճանապարհին» ֆիլմի նկարահանումների ժամանակ Օդրիի և իր գործընկեր Ալբերտ Ֆիննի միջև բուռն սիրավեպ սկսվեց: Նրանց ընդհանուր ընկեր Իրվին Շոուն գրում էր. «Նրանք Ալբիի հետ հիանալի զույգ էին: Ինձ հիշեցնում էին երեխաների, ովքեր փոխանակվում էին միայն իրենց համար հասկանալի կատակներով»:

Չնայած իր անձնական կյանքում եղած խնդիրների, մշտական դեպրեսիաների և անհաջող հղիությունների, Օդրի Հեփբերնը եղել է անչափ հոգեհարազատ մարդ՝ շատ բարի սրտով և հումորի մեծ զգացումով: Դերասանուհին ասում էր. «Ծիծաղը բազմաթիվ հիվանդություններ է բուժում: Հնարավոր է, որ դա ամենակարևորն է մարդու մեջ»:

600x580

Արդեն հասուն տարիքում, դերասանուհին դարձել էր ՅՈՒՆԻՍԵՖ-ի հատուկ դեսպանը և օգնում էր սովից ու պատերազմի արհավիրքներից տուժած երեխաներին: Իր գործունեության շրջանակներում, նա իրականացրել է մի քանի մաևդասիրական ծրագրեր և արժանացել ԱՄՆ-ի նախագահի պարգևին:

 Օդրի Հեփբերնը մահացել է քաղցկեղից՝ 63 տարեկան հասակում, իր ընտանիքի անդամներով և ընկերներով շրջապատված:

600x580

Իր մասին դերասանուհին ասում էր. «Ես ծնվել եմ սիրո և այն պարգևելու անհավանական ցանկությամբ: Սերը ամենայուրահատուկ ներդրումն է՝ որքան շատ ես այն պարգևում, այնքան շատ է այն քո մեջ ծնվում»:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 15414 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Նրան համարում են աշխարհի ամենագեղեցիկ կինը․ Էլլա Ռուբին

21.08.2026
Երիտասարդ դերասանուհուն համեմատում են Էն Հեթուեյի, Ջուլիա Ռոբերտսի, Վայնոնա Ռայդերի և 90-ականների և 2000-ականների այլ խորհրդանիշների հետ։

Կարինա Շուլյակ. ո՞վ էր Էպշտեյնի վերջին ընկերուհին, որին նա կտակեց իր կարողությունը

30.07.2026
Հնարավոր է՝ հենց այս դիրքորոշումն էր, որ թույլ տվեց Կարինային այդքան մեծ վստահություն ձեռք բերել միլիարդատիրոջ մոտ։

Առաջին հայուհին Վինձորների ընտանիքում. արքայադուստր Մարգարեթի թոռն ամուսնանում է

15.07.2026
Եղիսաբեթ II-ի զարմիկ Սամուել Չատտոն հայտարարել է իր նշանադրության մասին հայկական ծագում ունեցող նկարչուհու հետ։

Շարլիզ Թերոնի գեղեցիկ ոտքերի գաղտնիքը. հիշեք այս երեք հիմնական վարժությունները

09.07.2026
Դերասանուհին հպարտանում է ոչ միայն հաջողակ կարիերայով, այլև գերազանց ֆիզիկական պատրաստվածությամբ։

Տարվա ամենահեքիաթային հարսանիքը. 1000 տարվա ընթացքում առաջին անգամ բացվեց Մոն Սեն Միշելը

11.06.2026
Նորմանդիայում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Մոն Սեն-Միշելում գրեթե 1000 տարի խստիվ արգելված էր ցանկացած մասնավոր միջոցառում անցկացնելը:

Ինչպես մնալ երիտասարդ․ Շերոն Սթոունի սկզբունքները

08.05.2026
Հոլիվուդյան այս գեղեցկուհուն ներկայացնելու կարիք չկա։ Շերոն Սթոունն ամենահմայիչ և սեքսուալ կանանցից մեկն է, ով, չնայած իր տարիքին, մնում է անգերազանցելիորեն նրբագեղ, բացառիկ և ցանկալի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-08-2026 10:27
Գրեյսի Աբրամսը Coco Mademoiselle Chanel-ի նոր դեմքն է։ Երգչուհին նկարահանվել է Crush Absolu պաշտամունքային օծանելիքի ֆլանկերին նվիրված հոլովակում և ֆոտոշարքում։ Բրենդի խոսքով՝ օծանելիքը արտացոլում է «ազատ կնոջ կերպարը, որը հետևում է իր բնազդներին և որի մագնիսականությունը միավորում է մարդկանց»։
21-08-2026 10:20
Բելգիայի արքայազն Լորանը պաշտոնապես իր որդի է ճանաչել 26-ամյա նախկին ավտոմեքենաների վաճառող Կլեման Վանդենկերկխովեին, որը ծնվել է բելգիացի երգչուհի Վենդի Վան Վանտենի հետ նրա հարաբերությունների արդյունքում, հայտնում է BBC News-ը։ Վանդենկերկհովեն ստացել է արքայազնի տիտղոս, սակայն պետական բյուջեից ֆինանսավորում չի ստանա, չի մտնի գահաժառանգման հաջորդականության մեջ և չի մասնակցի թագավորական ընտանիքի պաշտոնական միջոցառումներին։
21-08-2026 10:12
Խոշոր երաժշտական ալբոմների թողարկումը կարող է կապված լինել ԱՄՆ-ում մահացու ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) թվի աճի հետ։ Այս մասին ցույց են տվել JAMA Network Open ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները։ Թողարկման օրերին ԱՄՆ-ում 200 ամենահանրահայտ երգերի լսումների քանակը միջինում 43%-ով ավելի բարձր է եղել, քան մյուս օրերին։ Միևնույն ժամանակ, ՃՏՊ-ների հետևանքով զոհվածների թիվն ավելացել է 15,1%-ով, ուսումնասիրված 10 ալբոմների թողարկման օրերին գրանցվել է լրացուցիչ մոտ 182 մահվան դեպք։
21-08-2026 09:35
Վեց տարի անց արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պլանավորում են վերադառնալ Մեծ Բրիտանիա, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Զույգն այժմ քննարկում է երեխաների հետ տեղափոխվելու հնարավորությունը և պլանավորում ապրել թագավորական ընտանիքից անկախ:
21-08-2026 05:30
90-ականների սուպերմոդել Քարեն Մալդերը այսօր վերադարձել է ոլորտ՝ 25 տարվա մեկուսացումից հետո։ Չնայած երկարատև բացակայությանը՝ նա վերջապես որոշել է բացվել աշխարհի առջև և հայտնվել է Vogue-ի շապիկին։ Ինչո՞ւ նա դա չէր անոււմ ավելի շուտ։ Քարենն ասում է, որ վերջին 20 տարիների ընթացքում իրեն պակասում էր ինքնավստահությունը։ Սակայն հիմա ամեն ինչ այլ է. «Այժմ, կարծում եմ, վերադառնալու ճիշտ ժամանակն է։ Ես նույն մարդը չեմ, ինչ նախկինում։ Ես ապագային նայում եմ միայն դրական հույզերով»։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 1001 անգամ
18.08.2026
Դիտվել է 329 անգամ
21.08.2026
Դիտվել է 291 անգամ
20.08.2026
Դիտվել է 267 անգամ
22.08.2026
Դիտվել է 186 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster