|
Սուպերմոդել Թայրա Բենքսը մայրացել է
30.01.2016
Հաղորդավարուհի և սուպերմոդել Թայրա Բենքսը մայրացել է: Այդ մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում՝ զետեղելով որդու գլխարկի նկարը: Տղայի անունը ծնողները դրել են Յորք:
«Լավագույն նվերը, որի մասին մենք երազում և աղոթում էինք, վերջապես մեր հետ է: Նրա մոտ իմ մատներն են և մեծ աչքերը, իսկ բերանն ու դնչիկը Էրիկինն են: Մենք անչափ շնորհակալ ենք այն կնոջը, ով մեզ օգնեց ունենալ այս հրեշտակին: Մենք աղոթում ենք բոլոր կանանց համար, ովքեր ցանկանում են երեխա ունենալ»,- գրել է մոդելը:

Ավելի վաղ Թայրան խոստովանել էր, որ չի կարողանում հղիանալ: Երկու տարի անհաջող փորձերից հետո զույգը դիմեց փոխնակ մոր օգնությանը:

Թայրան պատմել է, որ երիտասարդ տարիներին իր ամբողջ ժամանակը տրամադրում էր աշխատանքին ու չէր մտածում երեխաների մասին, իսկ երբ հասավ ցանկալի ֆինանսական մակարդակին և գտավ իր տղամարդուն՝ խնդիրներ ծագեցին: Չնայած դժվարություններին, Թայրայի ընկեր՝ լուսանկարիչ Էրիկ Ասլան չէր թողնում իր սիրելիին և ամեն կերպ աջակցում էր:



Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 9564 անգամ
Читать на русском
|