|
Մայլի Սայրուսը` Վուդի Ալենի ֆիլմում
27.01.2016
Լուրեր են շրջանառվում, որ ամերիկյան կինոյի վարպետ Վուդի Ալենը իր ուժերն է փորձելու սերիալի նկարահանման մեջ:
Օրերս հայտնի դարձավ, որ սերիալի գլխավոր դերերից մեկում նկարահանվելու է երգչուհի Մայլի Սայրուսը: Այդ մասին Սայրուսը հայտնել է իր Instagram-ում:
Լիամ Հեմսվորթի հարսնացուն հրապարակել է ռեժիսորի նկարը և առանց թաքցնելու ուրախությունը հայտնել այդ լուրը:

Հայտնի է նաև մեկ այլ դերսանուհու անունը, ով կնկարահանվի լեգենդար ռեժիսորի սերիալում. նա 83-ամյա Էլեյն Մեյն է, ով աշխատել է Վուդի Ալենի հետ դեռ 2000-ականերին:

Ռեժիսորը հայտնել է, որ սերիալի գործողությունները ծավալվելու են 1960-ականերին: Նա նաև ասել է, որ երբեք այս ձևաչափի ֆիլմ չի նկարահանել:
Աշխատանքները սկսվելու են մարտին: Անվանումը դեռ գաղտնի է պահվում: Պրեմյերան նախատեսվում է տարվա վերջին:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 7247 անգամ
Читать на русском
|