Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Սուրճի օգտագործման 10 անսովոր միջոց

23.01.2016

Սովորաբար խմելուց հետո շատերը թափում են նստվածքը, սակայն` իզուր, քանի որ սուրճի նստվածքը կարելի է օգտակար կերպով օգտագործել:

Եթե դուք սիրում եք ըմպել բուրավետ սուրճ ապա այս հոդվածը շատ օգտակար կլինի ձեր համար:

1. Սառնարանի համար օդափոխիչ միջոց

Որպեսզի ազատվեք սառնարանում տհաճ հոտից, դրեք այնտեղ սուրճ: Այն կներծծի տհաճ հոտը: Եթե դուք ձուկ եք մաքրել և ձեր ձեռքերից տհաճ հոտ է գալիս, քսեք նրանց վրա սուրճ և հետո լվացեք օճառով և ջրով:

2. Հիանալի սկրաբ

Սուրճը շատ լավ մաքրում է մաշկը և կարող է արդյունավետ պայքարել ցելյուլիտի դեմ: Դրա համար խառնեք սուրճի նստվածքը բուսական յուղի հետ և շրջանաձև մերսումներ արեք:

Սկրաբի պատրաստման համար խառնեք սուրճը մեկ գդալ թթվասերի կամ բուսական յուղի հետ: Քսեք մաշկին և թողեք 2-3 րոպե, այնուհետև լվացեք գոլ ջրով:

3. Բույսերի համար պարարտանյութ

Սուրճի մեջ կան միկրոտարրեր` կալիում, ֆոսֆոր, մագնեզիում: Այն հիանալի պարարտանյութ է բույսերի համար, որոնք սիրում են թթու հող:

4. Մազերին փայլ հաղորդելու համար

Եփեք մի բաժակ սուրճ, բացեք ջրի հետ, մոտավորապես` 300 միլիգրամ: Ողողեք մազերը լվանալուց հետո, թողեք 10-15 րոպե, այնուհետև գոլ ջրով մաքրեք: Մազերը կունենան գեղեցիկ փայլ:

5. Միջոց մրջյունների դեմ

Եթե ձեր տանը մրջյուններ են հայտնվել, փորձեք հեռացնել նրանց սուրճի նստվածքի միջոցով: Օրինակ, կատուները նույնպես չեն սիրում սուրճի հոտը:

600x580

6.Մաքրություն խոհանոցում

Սուրճը կարելի է օգտագործել խոհանոցային ամանեղենի և այլ պարագանների մաքրման համար: Խառնեք նստվածքը օճառի հետ և ձեր մաքրող միջոցը պատրաստ է:

7. Օդափոխիչ միջոց

Թարմություն բերեք ձեր բնակարան` բուրավետ սուրճի միջոցով: Պարզապես լցրեք աղացած սուրճը տոպրակի մեջ և կախեք միջանցքում: Դուք կվայելեք հիանալի բույր: Ավելի լավ արդյունքի համար կարող եք ավելացնել 5-7 կաթիլ եթերային յուղ կամ կիտրոնի կեղև:

8. Մաքրման միջոց

Երբեմն շատ դժվար է մաքրել կեղտը դժվար հասանելի տեղերում, մանավանդ` խողովակների վրա: Լցրեք աղացած սուրճ այդ տեղում և հեշտությամբ շորով մաքրեք կեղտը:

9. Բնական խնամք փայտյա կահույքի համար
Սրբեք կահույքը սուրճի մեջ թաթախված կտորով․ այն միանգամից կփայլի:

10. Սուրճը կարելի է օգտագործել խոհարարական բաղադրատոմսերի մեջ:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 14014 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչ գույնի հագուստով դիմվորել 2026-ի Նոր տարին

25.12.2025
Գալիք 2026 թվականը Կարմիր հրե ձիու տարի է: Արևելյան փիլիսոփայության համաձայն՝ Ձին խորհրդանշում է էներգիա, ակտիվություն և լավատեսություն: Նրա տարերքը կրակն է, ուստի տեղին է ընտրել համապատասխան հագուստ՝ կարմիրի երանգներով:

Ձմեռային դետոքս. ընթացակարգեր մաշկի անվտանգ վերականգնման համար

20.11.2025
Ձմեռանը մաշկը հատուկ խնամքի կարիք ունի։ Այս անվտանգ ընթացակարգերը կօգնեն մաքրել, խոնավեցնել և վերականգնել փայլը նույնիսկ ցուրտ եղանակին։

Ինչ ուտել նախաճաշին. 7 առողջարար ուտեստ

13.11.2025
Օրը ճիշտ սկսելու համար կարևոր է ընտրել առողջ ուտեստներ և մթերք, որը օրգանիզմին կապահովի անհրաժեշտ սննդարար նյութերով:

Ինչպես ընտրել անկողնային սպիտակեղենը

29.10.2025
Անկողնային պարագաներ ընտրելով՝ դուք կարող եք սովորական ննջասենյակը հեշտությամբ վերածել ոճային և հարմարավետ տարածքի, որը թանկարժեք և տպավորիչ տեսք ունի:

Ինչու է արծաթը մարդու մարմնի վրա սևանում. 5 պատճառ և մաքրման եղանակներ

30.09.2025
Եթե ձեր արծաթե շղթան կամ սպասքը մգացել է, դա չի նշանակում, որ ժամանակն է դրանք դեն նետել: Եկեք տեսնենք, թե ինչու է արծաթը մգանում և ինչպես դա շտկել:

8 մանրուք, որոնք կօգնեն ազատվել սթրեսից գրասենյակում

28.08.2025
Եվ եթե դուք դրա հետ բախվում եք աշխատանքի վայրում, կան մի քանի եղանակներ արագ հանգստանալու համար։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-01-2026 10:43
Նյու Յորքի շատ կանայք, ովքեր հոգնել են մակերեսային ժամադրություններից և անվերջ ծանոթությունների հավելվածներից, գտել են ժամանակ անցկացնելու անսովոր միջոց՝ կացարանի շների հետ, հաղորդում է New York Post-ը։ Հանրության հետ կապերի մասնագետ Լորեն Ուայրը կիսվում է իր փորձով։ «Ժամադրությունների հավելվածները երբեմն թվում են անելիքների ցանկի ևս մեկ կետ, մինչդեռ շան հետ ժամանակ անցկացնելը պարզ և հաճելի է»,-ասում է նա։ «Եվ, ի դեպ, շները քիչ են խոսում»,-ծիծաղում է նա։
10-01-2026 10:38
Քենդալ Ջենները որոշել է վերջ դնել իր սեռական կողմնորոշման վերաբերյալ առցանց ենթադրություններին: «In Your Dreams» փոդքասթի հունվարի 9-ի դրվագում 30-ամյա մոդելը անկեղծորեն անդրադարձել է այն լուրերին, թե ինքը «գաղտնի լեսբուհի» է: Ջենները շեշտել է, որ ինքն իրեն չի նույնականացնում որպես գեյ, բայց եթե այդպես լիներ, չէր թաքնվի: «Շատերի համար դժվար է բացահայտվել: Բայց ինձ ճանաչելով՝ կարծում եմ, որ կյանքիս այս փուլում ես բաց կլինեի, եթե դա ճիշտ լիներ»,-բացատրել է նա:
10-01-2026 09:47
Օրական կարելի է ուտել ընդամենը մեկ ճաշի գդալ մայոնեզ։ Մասնագետների խոսքով՝ մայոնեզի օրական չափաբաժինը 20-30 գրամ է՝ լինի դա սենդվիչների, աղցանների մեջ, թե այլ ուտեստների համար որպես համեմունք։ Նրանք մայոնեզն անվանել է հակասական արտադրանք, բացատրելով, որ միայն չափից շատ օգտագործումը կարող է վնաս հասցնել։
10-01-2026 02:50
Լիլիթ Հովհաննիսյանը նկարահանվում է հոլիվուդյան ֆիլմում գլխավոր դերում. հրավերն անձամբ ստացել է հայտնի ամերիկացի պրոդյուսերից։ Ֆիլմում Լիլիթը նկարահանվելու է համաշխարհային աստղերի հետ և հանդիսատեսին ներկայանալու է բոլորովին նոր՝ անսպասելի կերպարում. հայտնում է Zontix-ը:
10-01-2026 01:52
40-ամյա Ամանդա Սեյֆրիդը զարդարել է Vogue ամսագրի հունվարյան շապիկը: Դերասանուհին կրել է Dior-ի, Valentino-ի և Chloé-ի հագուստներ, իսկ հարցազրույցում քննարկել է կպչուն տագնապների խանգարումը և այն, թե ինչու է ընտանիքն իր համար ավելի կարևոր, քան կարիերան:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2026 թ․

01.01.2026
Նոր տարվա առաջին ամիսը բազմաթիվ դրական փոփոխություններ կբերի ձեր անձնական կյանքում, բայց, ցավոք, շատերը կբախվեն իրենց կարիերայի և եկամտի հետ կապված բացասական հետևանքների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.01.2026
Դիտվել է 1879 անգամ
08.01.2026
Դիտվել է 777 անգամ
07.01.2026
Դիտվել է 353 անգամ
09.01.2026
Դիտվել է 228 անգամ
10.01.2026
Դիտվել է 134 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster