Անվճար հարսանիք՝ 2016-ին ամուսնանալ պատրաստվողների համար
19.01.2016
Ընթացիկ տարում ամուսնանալ ցանկացողների համար յուրահատուկ նվեր է պատրաստել Լեդի ֆուրշեթ ընկերությունը։ Այն զույգերը, ովքեր որոշել են այս տարի իրենց հարաբերություններին հաղորդել պաշտոնական բնույթ, իրենց շքեղ հարսանեկան հանդիսությունն անվճար կազմակերպելու հնարավորություն ունեն։
Ինպես ladynews.am-ին տեղեկացրեց Լեդի ֆուրշեթի տնօրեն Արմեն Խլղաթյանը, մրցանակին արժանանալու համար բավական է, որ 2016-ին ամուսնանալ պատրաստվող զույգն իր լուսանկարն ուղարկի info@ladyfurshet.am էլեկտրոնային հասցեին՝ նշելով անունները, ազգանունները և հեռախոսահամարը:
Եզրափակիչ փուլ դուրս եկածները կմասնակցեն հատուկ հանդիսության, որի ընթացքում էլ կորոշվի հաղթող զույգը։ Վերջինս որպես մրցանակ կստանա հարսի զգեստ, ֆուրշեթ, սրահի ձևավորում, ֆոտո և վիդեո նկարահանում, մեքենա, հարսանեկան ճամփորդություն, լարային քառյակ, դիմահարդարում և վարսահարդարում, DJ:
Եզրափակչի մյուս մասնակիցները ևս անմասն չեն մնա մրցանակներից․ բոլոր զույգերը ստանալու են 300.000 դրամը գերազանցող նվեր-քարտեր, որոնք կարող են օգտագործել հարսանիքը կազմակերպելիս: Մրցույթին խաղարկվելու են նաև հարսանյաց զգեստներ և հարսանեկան ճամփորդության ուղեգրեր:
Հավելենք, որ սա Լեդի ֆուրշեթի երկրորդ նման նախաձեռնությունն է։ Իսկ լուսանկարների ուղարկման վերջնաժամկետը փետրվարի 10-ն է։
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 5580 անգամ
|