Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Գարուն-ամառ 2016-ի 10 նորաձև գույները

14.01.2016

Յուրաքանչյուր սեզոն բացահայտում է նոր նորաձև գույներ, և, իհարկե, գարուն-ամառ 2016-ը նույնպես թելադրում է իր միտումները:Գույնը պետք է ներդաշնակի մեր արտաքինի հետ և, անշուշտ, նորաձև լինի:

Ամերիկյան Pantone Color Institute-ի մասնագետները նշել են գարուն-ամառ 2016-ի 10 ամենանորաձև գույները: Գունային ներկապնակը ներառում է բնությանը մոտ երանգներ, որոնք հիշեցնում են կանաչ բնությունը, ծովի ալիքները, հասած մրգերը:

Rose Quartz – վարդագույն կվարց

Սա գալիք սեզոնի ամենագլխավոր գույնն է: Այս նուրբ երանգը պարգևում է թեթևություն և հանգստություն՝ ինչպես բնական կարմրությունը կամ ծաղկող ծաղիկը: Այն լավ է նայվում և առանձին և գարուն-ամառ 2016 սեզոնի այլ գույների համադրությամբ:

600x580

Peach Echo – դեղձային արձագանք

Այս ցուցակի մեջ ներառվել է նարնջագույնը՝ դեղձի երանգի տեսքով: Այն ստացել է Արձագանք անվանումը, քանի որ շատ նուրբ է և հիշեցնում է ավելի շատ դեղձի համեղ պաղպաղակ, քան հենց միրգը:

600x580

Serenity – անդորր

Սա թեթևության, հարմարավետության և անվրդովվության գույն է, որը հիշեցնում է գարնանյին երկինքը: Այն այնքան ունիվերսալ է, որ համադրվում է յուրաքանչյուր այլ գույնի հետ, սկսած վառից մինչև մեղմ երանգները:

600x580

Snorkel Blue – խորջրյա կապույտ

Այս գույնը կարելի է տեսնել միայն օվկիանոսի խորքերում կամ գարուն-ամառ 2016 հավաքածուի մեջ: Շատ դիզայներների մոտ սա հիմնական գույնն է:

600x580

Buttercup – հրանունկ

Դեղինն ամռան գլխավոր գույնն է․ եթե անցյալ գարուն-ամառ սեզոնին այն մեղմ և բաց էր, ապա այս սեզոնին վառ է ու հարուստ: Այս գույնը շատ լավ է համադրվում Snorkel Blue և Serenity գույների հետ:

 600x580

Limpet Shell – խեցեգույն

Սա մեկ այլ ծովային գույն է, որը տեսնելու համար կարիք չկա սուզվել օվկիանոսի խորքերը: Այն կարելի է տեսնել ափին, ոսկեգույն ավազի ֆոնին: Գույնը ինքնին հիանալի է: Այն համադրելի է Iced Coffee Rose Quartz և Peach Echo երանգների հետ:

600x580

Lilac Gray – մանուշակագաույն-մոխրագույն

Դասական մոխրագույնն արդեն վաղուց հոգնեցրել է, այդ իսկ պատճառով դիզայներները որոշել են այն դարձնել ավելի կանացի՝ ավելացնելով մանուշակագույն երանգ: Այս գույնի նույնիսկ գործնական հագուստը չի թվա ձանձրալի և մռայլ:

600x580

Fiesta – ֆիեստա

Այրող, վառ-կարմիր գույն, որը առանձնանում է այլ երանգների ֆոնին: Չնայած նրան, որ այս գույնն ավելի լավ է չխառնել մյուսների հետ, քանի որ առանձին շատ լավ է նայվում, սակայն ցանկության դեպքում կարող եք համադրել սեզոնի այլ գույներից որևէ մեկի հետ:

600x580

Iced Coffee – սառույցով սուրճ

Այս գույնը շատ լավ կնայվի մուգ մաշկի վրա։ Բացի այդ՝ այն շատ լավ համադրվում է այլ գույների հետ:

600x580

Green Flash –կանաչ շող

Եվ այս՝ սեզոնի վերջին երանգը կանաչ շողն է։ Երանգ, որի անվանումն արդեն իսկ շատ բան է ասում: Այս երանգը ճառագում է լույս և այնքան կյանք է պարունակում, որ չէր կարող չմտնել այս ցուցակի մեջ:

600x580

Այսպիսինն են 10 ամենանորաձև գույները գարուն-ամառ 2016-ի համար: Դիզայներները խորհուրդ են տալիս օգտագործել դրանք տարբեր աքսեսուարներում, ինչպես նաև մատնահարդարման և դիմահարդարման մեջ:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 11110 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սքվո–օվալ. նորաձև է եղունգների ունիվերսալ ձևը

30.04.2024
Գեղեցկության վերջին միտումներից մեկը ոչ թե վառ դիզայնն է, այլ եղունգների կատարյալ հղկված և կոկիկ ձևը:

Հայտնի են դարձել 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը

23.04.2024
Նորաձևության խմբագիրները նշել են 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը։ Համապատասխան նյութը հրապարակվել է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակում։

Ինչն է զայրացնում տղամարդկանց կանանց նորաձևության մեջ

17.04.2024
Այսօր նորաձեւությունը բազմաթիվ դրսևորումներ ունի և թույլ է տալիս կանանց տարբերվել։ Բայց դեռ կան որոշ թրենդներ, որոնցից, ըստ ոճաբանների, պետք է զգույշ լինել։

Ինչ ջինսեր հագնել, որպեսզի ոտքերը երկար երևան

21.03.2024
Շատերը վստահ են, որ ոտքերն անվերջ թվալու համար պարզապես պետք է կրել ավելի բարձր կրունկներով կոշիկներ և մինի կիսաշրջազգեստ։ Բայց․․․

Ջինս, կաշի, թավշյա և ևս 3 ամենանորաձև կտորներ 2024 թվականի գարնան համար

12.03.2024
Ոճաբաններն անընդհատ ասում են՝ կերպարը պետք է հետաքրքիր լինի գույնով, ձևվածքով կամ կտորի հյուսվածքով։

Հայտնի է 2024 թվականի գարնան հիմնական զգեստի ոճը

29.02.2024
Կանացի և սեքսուալ թրենդ, որը ոչ մեկին անտարբեր չի թողնի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-05-2024 12:16
Ջենիֆեր Լոպեսը պատմել է իր այն աշխատանքի մասին, որն իրեն օգնել է «մարտական մարզավիճակի» հասնել։ «Ես հենց նոր ավարտեցի «Սարդ-կնոջ համբույրը» ֆիլմի նկարահանումները, որտեղ շատ երգեր ու պարեր էին հնչում, ինչը եւ՛ ոգեւորիչ էր, եւ՛ հոգնեցնող»,-նշել է նա,-«Հիմա ես ավելի նիհար եմ, քան երբեւէ: Ես հիմա մարտական վիճակում եմ»:
13-05-2024 05:13
Մոդել եւ դերասանուհի Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից: Դերասանուհին սոցիալական ցանցերում անկեղծորեն պատմել է իր երկարամյա ճանապարհորդության մասին․ «2,5 տարի՝ առանց սեռական հարաբերությունների, եւ, անկեղծ ասած, երբեք ավելի լավ չի եղել»,-գրել է նա TikTok-ի տեսանյութի մեկնաբանությունների բաժնում։
13-05-2024 04:02
Պամելա Անդերսոնը և նրա որդիները Mötley Crüe-ի թմբկահար Թոմի Լիից՝ 27-ամյա Բրենդոնը և 26-ամյա Դիլանը նկարահանվել են Pandora-ի գովազդային արշավում՝ նվիրված Մայրության օրվան։ Նրանք ներկայացրել են լաբորատոր պայմաններում աճեցված ադամանդներով զարդերի նոր հավաքածու։
13-05-2024 03:53
54-ամյա Քեյթ Բլանշեթը դարձել է Vogue China-ի նոր համարի գլխավոր հերոսուհին։ Հարցազրույցներից մեկում կինոաստղն ասել է, որ հավատարիմ է կայուն զարգացման սկզբունքներին և նախընտրում է նույն զգեստը կրել տարբեր կարմիր գորգերի համար։ Նա նաև չի խորշում դիզայներական իրերի վերօգտագործումից:
13-05-2024 02:21
Երգիչ Անդրեն հերքել է երեկվանից սոցցանցերում ու լրատվականներում տարածվող այն լուրերը, թե ինքը որդի է ունեցել։ «Ես դեռ որդի չունեմ, բայց, Աստված առաջ, մի օր կունենանք։ Հերիք է սուտ եւ չճշտված լուրեր տարածեք։ Ու մի բան էլ՝ մենք ամուսնացել ենք 2022 թվականին, ոչ թե 2023-ին»,-ինստագրամյան Story բաժնում, ի պատասխան շրջանառվող խոսակցությունների, գրել է երգիչը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 414 անգամ
08.05.2024
Դիտվել է 223 անգամ
09.05.2024
Դիտվել է 220 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster