|
Հմայիչ լինելու համար պետք չէ նիհար լինել. Ջենիֆեր Լոուրենս
31.12.2015
25-ամյա Ջենիֆեր Լոուրենսը երիտասարդ է, բայց լի է վճռականությամբ՝ փոխելու իր բնորոշմամբ անարդար չափանիշները և կաղապարները:
Երկու ամիս առաջ դերասանուհին հանդես էր եկել Հոլիվուդում սեքսիզմի դեմ, իսկ այժմ նա խոսում է գեղեցկության զարմանալի չափանիշներից:
Իր հարցազրույցում նա խոստովանել է, որ շատ դժգոհ է դերասանուհիների դիետաների և արտաքինի առնչությամբ զանգվածային միջամտությունից:

«Ինձ վրդովեցնում է այն ուշադրությունը, որը մեր բիզնեսում տրվում է հագուստի չափսերին և քաշին: Ես չեմ կարծում, որ հմայիչ դերասանուհին պետք է անպայման նիհար լինի: Դա շատ սխալ ուղերձ է երիտասարդ կանանց համար: Դերասանուհին առաջին հերթին պետք է ցուցադրի իր տաղանդը և ոչ թե արտաքինը»,-ասել է նա:
Ջենիֆերի կարծիքը կիսում են նաև այլ դերասանուհիներ՝ Լենա Դանեմը, Էմի Շումերը, այլոք:



Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 7856 անգամ
Читать на русском
|