|
Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի հարաբերությունները նոր ճգնաժամ են ապրում
24.12.2015
Արևմտյան լրատվամիջոցները հաղորդում են, որ 40-ամյա Անջելինա Ջոլին և 52-ամյա Բրեդ Փիթը լրջորեն վիճել են: Ասվում է, որ այս անգամ զույգն արդեն ապահարզանի փաստաթղթեր է պատրաստում:
Ըստ շրջանառվող լուրերի, օրերս դերասանուհին ամուսնուն մեղադրել է դավաճանության մեջ և երեխաների հետ մեկնել Քամբոջիա, որտեղ էլ պատրաստվում է սկսել նոր ֆիլմի նկարահանումները:

Մի քանի օր անց Փիթը գնացել է նրա հետևից, սակայն, ըստ The National Enquirer-ի, Ջոլիին գտել է ուրիշի գրկում: Վերադառնալով հետ՝ Լոս Անջելես, դերասանը սկսել է պատրաստել ապահարզանի փաստաթղթերը, ինչը և շատ վախեցնում է Ջոլիին, ամսագրին ասել է զույգին մոտ կանգնած աղբյուրը:

Եթե, այնուամենյանիվ, Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը բաժանվեն, ապա իրականում շատ աղմկալի բաժանում է լինելու՝ զույգի համատեղ ֆինանսական կարողությունը գնահատվում է 480 միլլիոն դոլլար: Չնայած դերասաններն ամուսնությունից առաջ կնքել են ամուսնական պայմանագիր, նրանց ընկերները համոզված են, որ աստղերը պայքարելու են յուրաքանչյուր ցենտի համար, քանի որ հարաբերությունների ընթացքում երկուսի մոտ կուտակվել են փոխադարձ դժգոհություններ:

Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 8077 անգամ
Читать на русском
|