Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Նրբագեղության 7 դաս Քեյթ Միդլթոնից

22.12.2015

Ոճաբանները և դիզայներները միանշանակ չեն վերաբերվում Քեյթ Միդլթոնի ոճին. ոմանք քննադատում են նրան ձանձրալի և շատ զգուշորեն ընտրված հագուստի համար, ոմանք գովում են նրա նրբագեղ և բարձրաշխարհիկ ոճը:

 

Ներկայացնում ենք Քեմբրիջի դքսուհու ոճի յոթ կանոնները.


1. Ընտրել դասական ոճի միաերանգ զգեստներ

Քեյթ Միդլթոնը միշտ չէ, որ եղել է ոճի մարմնավորում: Նրա ոճն ունեցել է զգալի զարգացում՝ հարմարավետ հագուստից մինչև նրբագեղ զգեստներ ու կիսաշրջազգեստներ: Այժմ Քեմբրիջի դքսուհին ավելի հաճախ ընտրում է դասական զգեստներ՝ նվազագույն ձևավոր դետալներով: Նա սիրում է մաքուր և պայծառ գույներ՝ կապույտի, կարմիրի, կանաչի, մանուշակագույնի բոլոր երանգները: Քեյթը շեշտը դնում է գույնի վրա, իսկ իր կերպարը միայն շահում է՝ զգեստը նայվում է պարզ և պայծառ:

600x580

2. Նախապատվություն տալ պատյան-զգեստներին և մատիտ կիսաշրջազգեստներին

Պաշտոնական միջոցառումների համար Քեյթն ընտրում է նրբաճաշակ և կանացի զգեստներ՝ վերնաշապիկի ու բաճկոնի համադրությամբ:

600x580

3. Համադրել թանկանոց հագուստը և ժողովրդավարական ապրանքանիշը

Միդլթոնին չի կարելի մեղադրել միայն թանկարժեք ապրանքանիշեր կրելու մեջ: Կարելի է անթերի տեսք ունենալ նաև հանրամատչելի հասանելիություն ունեցող բրենդային հագուստներով: Օրինակ, կարելի է գնել հասարակ  ծովային ոճի հագուստ: Ուսանողական տարիներից սկսած Քեյթը կարողանում է կրել հասարակ ջինսեր և ունենալ ոճային տեսք:

600x580

4. Զգուշորեն ընտրել հագուստը, բայց տեղյակ լինել վերջին տրենդների մասին

Կանոնակարգը բազում կանոններ է թելադրում դքսուհուն և Քեյթը զգուշությամբ է մոտենում հագուստի ընտրությանը: Սակայն նրա արտաքինից երևում է, որ տեղյակ է նորաձևության վերջին միտումներից: Օրինակ Dolce&Gabbana-ի սև ժանյակներով զգեստը միանշանակ թրենդային է, իսկ Քեյթը դրանում շատ կանացի է և նորաձև:

600x580

5. Կոկիկ վարսահարդարում

Չնայած, որ անփույթ սանրվածքներն են այժմ նորաձև, Քեյթը հետևում է իր ոճին և ամենուր հայտնվում է կոկիկ վարսահարդարմամբ: Այսպիսի պահպանողականությունը չի նշանակում սակայն, որ Միդլթոնն ընդհանրապես չի փոփոխում սանրվածքը՝ ամռանը նա բոլորին զարմացրել էր  երկարացված ճակատային մազափնջով:

600x580

6. Մինիմալիզմ աքսեսուարներում

Դքսուհին նախընտրում է նվազագույն քանակի աքսեսուարներ և մեծ զարդեր կրում է միայն հատուկենտ դեպքերում: Իր կերպարը նա ամբողջացնում է կոկիկ ականջողերով, պարզ ժամացույցով և գոտիով: Ինչպես ասում են Բրիտանիայում՝ less is more՝ քիչ նշանակում է շատ: Սովորաբար Քեյթը նախընտրում է փոքրիկ կլատչներ: Իսկ որոշ դեպքերում՝ գլխարկ:

600x580

7. Նավակ կոշիկ

Նավակ կոշիկներն իրապես դասական են: Հագնելով այս կոշիկները որևէ զգեստի հետ՝ դուք արդեն դառնում եք ավելի նրբագեղ և սլացիկ: Այս կոշիկները շեշտում են ոտքերի գեղեցկությունը, բայց, միաժամանակ, բավականին պահպանողական են: Քեյթն ամեն անգամ իր զգեստի հետ համապատասխան գույնի կոշիկ է ընտրում և միշտ ոճային տեսք ունի:

600x580

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 12518 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Այս գարնանը և ամռանը նորաձև են ջինսե զգեստները

10.04.2025
Ջինսե զգեստները դադարել են լինել միայն բազային իրեր ու դարձել են ուրվագիծ, ոճ և տրամադրություն փորձարկելու իրական դաշտ։

Փողկապ՝ սեզոնի թրենդը. 5 տարբերակ, թե ինչպես կարելի է այն կրել այս գարնանը

14.03.2025
Անցյալ տարի Saint Laurent-ի շոուի ժամանակ մենք իմացանք, որ փողկապը կլինի 2025 թվականի գարնան հիթը: Այժմ այս աքսեսուարը գնալով ավելի շատ ենք հանդիպում աստղերի և ազդեցիկ մարդկանց կերպարներում:

Ջինս թիթեռ նրանց համար, ովքեր ցանկանում են թաքցնել իրենց կոնքերը և ընդգծել գոտկատեղը

04.03.2025
Մասնագետներն առաջարկում են կատարյալ մոդել, որը կարող է ընդգծել «ավազի ժամացույցի» կազմվածքի բոլոր առավելությունները։

Միագույն զուգագուլպաներն այլևս նորաձև չեն. գնեք նախշերովները

04.02.2025
Առաջարկում ենք փորձարկել ու կենտրոնանալ ոչ թե հագուստի, այլ սլացիկ ոտքերի վրա՝ ընտրելով նախշերով նորաձև զուգագուլպաներ։

Բարձր նորաձևության շաբաթ Փարիզում․ կայացավ Christian Dior–ի նոր հավաքածուի ցուցադրությունը

29.01.2025
Փարիզում՝ Բարձր նորաձեւության շաբաթվա շրջանակներում ցուցադրվել է Christian Dior-ի գարուն-ամառ - 2025թ կուտյուրային հավաքածուն:

Այլևս արդիական չեն. 5 թրենդ, որոնք կմնան 2024–ում

09.01.2025
Նորաձևությունը երբեք կանգ չի առնում. որոշ միտումներ, հազիվ հանրաճանաչություն ձեռք բերելով, իրենց տեղը զիջում են նոր թրենդներին:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
14-04-2025 10:17
Բեզոարի ամենատարածված պատճառը (մասամբ մարսված և չմարսված մնացորդների խիտ կուտակում, որը տեղի է ունենում ստամոքսում) մազերն են: Ըստ մասնագետների՝ երբ մազերը հայտնվում են ստամոքսում, կարող է քարի խտություն առաջանալ, որը չի կարող առաջ գնալ տասներկումատնյա աղիքի մեջ: Սա, այսպես կոչված, տրիոբեզոարն է: Միևնույն ժամանակ, բժիշկները նշում են, որ սրտի հիվանդությունը կանխելու համար որոշակի դեղամիջոցների օգտագործումը, օրինակ ՝ ասպիրինը, կարող են հանգեցնել նման նորագոյացությունների:
14-04-2025 10:14
«Արդյո՞ք մագնիսական փոթորիկներն ազդում են մարդու բարեկեցության և առողջության վրա և իսկապե՞ս վտանգավոր են» հարցին միանշանակ պատասխան չկա: Թեև, ինչպես ցույց են տալիս պաշտոնական ուսումնասիրությունները, հենց գեոմագնիսական իրադարձության ժամանակ է, որ սրտի կաթվածից և ուղեղի կաթվածից մահացության մակարդակը փոքր-ինչ ավելանում է, և մոլորակի բնակչության երեք քառորդը սկսում է վատ զգալ: Առողջության վատթարացման առավել հակված են եղանակի նկատմամբ զգայուն մարդիկ և սրտանոթային հիվանդություններից տառապողները։
14-04-2025 10:08
ԱՄՆ-ում Ֆլորիդայի մի կին ձերբակալվել է իր հուշանվերների խանութից առցանց մարդու ոսկորներ վաճառելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը։ Հետաքննությունը պարզել է, որ 52-ամյա Քիմբերլի Շոփերը գիտակցաբար գնել է մարդկային ոսկորներ, այնուհետև դրանք վերավաճառել առցանց հարթակում, որտեղ գրանցված է իր խանութը։
14-04-2025 07:29
43-ամյա ամերիկացի դերասան Ռամի Մալեքը և «Թագը» սերիալի 29-ամյա աստղ Էմմա Քորինը բաժանվել են գրեթե երկու տարվա հարաբերությունից հետո, հայտնում է Daily Mail-ը։ Ըստ ինսայդերի՝ զույգն արդեն որոշ ժամանակ առանձին է ապրում։ Մոտ մեկ տարի առաջ նրանք 6 միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն էին գնել Լոնդոնի հյուսիսում և շուտով նշանվել: Աստղերն իրենք դեռ պաշտոնապես չեն հայտարարել իրենց բաժանման մասին։
14-04-2025 04:42
Նաոմի Քեմփբելը, ում հեղինակությունը վտանգի տակ է հայտնվել իր սեփական բարեգործական հիմնադրամից գումար գողանալու մեղադրանքներից հետո, Financial Times-ին պատմել է, թե ով է իրեն փաստի առաջ կանգնեցրել: Ըստ 54-ամյա թոփ մոդելի, Fashion for Relief-ում իր թիկունքում խարդախ գործողություններ է իրականացրել օգնական Բիանկա Հելմին՝ «Կապիտալ ռենեսանսի» թոփ-մենեջերի նախկին կինը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2025 թ․

01.04.2025
Գարնան կեսը լավագույն ժամանակն է ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու կամ այն ամենը, ինչ ձեզ շրջապատում է, բարելավելու համար: 

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.04.2025
Դիտվել է 778 անգամ
09.04.2025
Դիտվել է 584 անգամ
14.04.2025
Դիտվել է 497 անգամ
10.04.2025
Դիտվել է 489 անգամ
11.04.2025
Դիտվել է 481 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster