|
2015-ի ամենասեքսուալ աստղային կանայք ըստ ELLE-ի
22.12.2015
Նրանց մասին խոսվել է ամբողջ տարի: Նրանցից յուրաքանչյուրն արժանի է համարվել անցող 2015թ-ի իրական սեքս խորհրդանիշ:
ELLE-ն ներկայացրել է երազանքների կանանց՝ իրենց անկրկնելի սեքսուալ հմայքով:
Իրինա Շեյք
Աշխարհի ամենահայտնի ռուս գեղեցկուհի Իրինա Շեյքը ստիպել է իր մասին խոսել 2015-ին և ոչ մեկ անգամ: Նա դեռ չէր հասցրել բաժանվել աշխարհի հայտնի ֆուտբոլիստ Ռոնալդոյից, արդեն իսկ փայլում էր Օսկարի մրցանակաբաշխությանը՝ Versace-ի «մերկ» զգեստով:

Այս լուսանկարը գրավեց ողջ աշխարհի ուշադրությունը և դարձավ բուռն բանավեճի առարկա՝ արդյո՞ք հասարակական վայրերում մերկությունը համարվում է տրենդ:
Այնուհետև հետևեց մեկ այլ նորություն՝ Իրինան սիրավեպ է սկսում հոլիվուդյան սեքս խորհրդանիշ Բրեդլի Կուպերի հետ: Պապարացիներն ամբողջ աշխարհից հետևում են զույգին, որն արդեն չի թաքցնում իր հարաբերությունները:
Շեյքի մասին նորությունները չեն հանդարտվում, այժմ խոսվում է, որ նա դառնալու է հանրահայտ L՝Oreal ընկերության դեմքը:
Ջեյ Լո

Ի՞նչ է իր հետ անում Ջենիֆեր Լոպեսը։ Ինչո՞ւ 46 տարեկանում նա ավելի լավ տեսք ունի, քան 26-ում։ Նրան չեն վախեցնում խոշոր պլանով նկարահանումները American Idol հեռուստաշոուի ժամանակ: Նրա պայծառ դեմքի վրա չկա ոչ մի կնճիռ, ինչպես նաև պլաստիկ վիրահատության որևէ հետք: Իսկ դրա «մեղավորը» փոփ աստղի երիտասարդ բոյֆռենդն է, ով այժմ համարվում է երգչուհու պաշտոնական փեսացուն: Վերջինս 28 տարեկան պարող է, և հենց նրա հետ է Ջեյ Լոն երևում իրականում երջանիկ:
Քենդիս Սվեյնպոլ

Գլխավոր շիկահերը և Victoria՝s Secret-ի անփոխարինելի հրեշտակն այս տարի նույնպես շատ է մերկացել: Նա այնքան իդեալական է, որ նույնիսկ անհետաքրքիր է․ ամեն դեպքում առանց որևէ թերության այս գեղեցկությունը հիանալի վաճառվում է, և ներքնազգեստի բրենդի գովազդային արշավների տաք կադրերը դրա ապացույցն են:
Մարգո Ռոբի

Նա հանրահայտ դարձավ «Գայլը Վոլ-Սթրիթից» ֆիլմում գլխավոր հերոսուհու դերը մարմնավորելուց հետո: Այնուհետև նա նկարահանվեց Ուիլ Սմիթի հետ և գրեթե քանդում էր դերասանի ընտանիքը, որը համարվում է ամենաամուրը Հոլիվուդում: Երկու ֆիլմերում էլ գեղեցկուհին խելքահան է անում տղամարդկանց իր խորամանկությամբ և սեքսուալությամբ:
Շարլիզ Թերոն

Հոլիվուդի գլխավոր գեղեցկուհի, Dior-ի դեմքը՝ Շարլիզ Թերոնն, այս տարի աչքի է ընկել տարբեր ասպարեզներում: Նա շարունակում է ներկայացնել հանրահայտ J՝Adore-ն, նրա մասնակցությունը «Խելահեղ Մաքսը» կինոհիթում արժանացել է և քննադատների, և հանդիսատեսի հավանությանը, իսկ դերասան Շոն Պենի հետ բուռն սիրավեպի մասին տեղեկությունները չէին դադարում լինել լրատվամիջոցների գլխավոր թեմաներից մեկը:
Աղբյուր՝ LADYNEWS.am
Դիտվել է 11642 անգամ
Читать на русском
|