Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Վեց վարժություն` լավ մարսողության համար

21.12.2015

Այս վարժությունները կօգնեն լուծել կախված որովայնի խնդիրը և վերացնել իրանի ճարպը:

Շատ հաճախ այս խնդիրները նշանակում են մարսողության խանգարում: Եթե վերջինս կարգավորվի, ապա որովայնը կլինի տափակ, իսկ ինքնազգացողությունը՝ հիանալի:

Վարժությունները  շատ ժամանակ չեն խլի և օգտակար կլինեն ամանորից առաջ. դուք ոչ միայն կլավացնեք ձեր կազմվածքը, այլ նաև ձեր մարսողական համակարգը կպաշտպանեք ծանրաբեռնվածությունից:

1․ Ծնկները դեպի կրծքավանդակ

Պառկեք մեջքի վրա և թուլացեք: Խորը շունչ քաշեք և ձգեք ծնկները դեպի կրծքավանդակ՝ բռնելով երկու ձեռքով: Մի քիչ վեր բարձրացրեք պոչուկը  և  մեկ րոպե մնացեք այդ լարված դիրքում: Հետևեք, որ շնչառությունը հավասար լինի:

600x580

2․ Ոլորում

Նստեք հատակին` ոտքերը պահելով առաջ ձգած: Ծալեք աջ ծունկը և թեքվեք ամրակայվելով ձախ ձեռքով: Դանդաղ թեքվեք աջ՝ որքան հնարավոր է և մնացեք այդ դիրքում 30 վայրկյան: Կրկնեք նույնը ձախ ծնկով:

600x580

3․ Սահուն ծալում ենք ծնկները

Կանգնեք ուղիղ, ոտքերը ուսերի լայնությամբ: Բարձրացնում եք ձեռքերը վեր և պահում ուղիղ: Սահուն ծալում եք ծնկները, այնպես, կարծես նստում եք աթոռին: Մնացեք այդ դիրքում 1 րոպե, շնչեք հանգիստ:

600x580

4․ Անկումներ

Աջ ոտքով մեծ քայլ արեք առաջ, ձախը պահեք որքան հնարավոր է ուղիղ: Ձեռքերը տարեք հետ և ձգեք, մեջքը մի փոքր հետ տարեք: Մնացեք մի փոքր այդ դիրքում և կրկնեք վարժությունը մյուս ոտքով: Ամեն ոտքով կատարեք 5 անգամ: Մի շտապեք, խորը շնչեք և պահեք հավասարակշռությունը:

600x580

5. Կամուրջ

Պառկեք մեջքի վրա, ծալեք ծնկները և ոտքի թաթերով լավ հենվեք  հատակին: Բարձրացրեք ազդրերը՝  ձգված ձեռքերը պահելով գետնի վրա: Մնացեք այդ դիրքում մեկ րոպե՝ շնչելով հանգիստ:

600x580

6. Ոտքերը վեր

Պառկեք հատակին,  ոտքերը վեր բարձրացրեք: Ուղիղ պահեք, հենվեք մեջքին և ձեռքերին: Մնացեք այդպես մեկ րոպե:

600x580

Այս հասարակ վարժությունները հրաշքներ կգործեն ձեր մարսողական համակարգի հետ: Դուք կմոռանաք փորի փքվածության և ծանրության զգացողության մասին: Փորի մկանները կձգվեն: Այս պատճառները բավարար են, որպեսզի դուք սկսեք կատարել ներկայացված վարժությունները:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 17770 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 23-29-ը 2026 թ․

23.11.2026
Շաբաթվա սկիզբը կարող է մարտահրավերներով լի լինել կենդանակերպի բոլոր նշանների համար։ Սակայն հինգշաբթի օրվանից հետո իրավիճակն աստիճանաբար կբարելավվի, իսկ աստղերը շատերի համար հաճելի անակնկալներ են պատրաստել։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 16-22-ը 2026 թ․

16.11.2026
Այս օրերը, հավանաբար, կբերեն նվաճումների ճանաչում, անձնական կյանքում հանգստություն և գործնական հարաբերությունների վերականգնում:

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 9-15-ը 2026 թ․

09.11.2026
Շաբաթը խառը կլինի. ոմանց բախտը կբերի, մյուսները ստիպված կլինեն ինքնուրույն լուծել կուտակված խնդիրները, իսկ որոշներն էլ նույնիսկ կկանգնեն ընտրության առաջ, որը կփոխի նրանց ապագա ծրագրերը։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 2-8-ը 2026 թ․

02.11.2026
Գալիք շաբաթը կլինի լարված. ոմանք ստիպված կլինեն զբաղվել կուտակված գործերով, մյուսները՝ վերանայել սիրելիների հետ հարաբերությունները, իսկ մի մասը հնարավորություն կունենա բարելավելու իրենց ֆինանսական վիճակը:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը 2026 թ․

26.10.2026
Եթե ոչ մի վատ բան չպատահի, ապա շաբաթն արդեն իսկ կարելի է հաջողված համարել: Այդուհանդերձ, լավ բաներ էլ կլինեն:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 19 - 25-ը 2026 թ․

19.10.2026
Այս շաբաթ ատ գործընթացներ կդանդաղեն, իսկ թե ինչպես դա կազդի կենդանակերպի նշանների վրա, ներկայացված է մեր աստղագուշակում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-11-2026 15:42
Լուրերը ճշմարիտ դուրս եկան. 15 տարվա ընկերությունից հետո Ջոան Սմոլսը և Քենդիս Սվեյնփոլը բաժանվել են: Cutting Room Floor փոդքասթի ժամանակ Ջոանը խոստովանել է, որ իր ընկերուհուց բաժանվելը պայմանավորված էր մի տղամարդով՝ ամերիկյան ֆուտբոլիստ Թոմ Բրեդիով: Սմոլսն ու Բրեդին հանդիպում էին մոտ ութ ամիս: Բաժանումից հետո առցանց լուրեր սկսեցին շրջանառվել, որ մարզիկն արդեն գտել է նոր ընկերուհի՝ Քենդիս Սվեյնփոլին՝ Ջոանի նախկին լավագույն ընկերուհուն: Նրանք երկուսն էլ Victoria's Secret-ի հրեշտակներ են և տարիներ են միասին անցկացրել ինչպես ցուցադրությունների ժամանակ, այնպես էլ դրանից դուրս:
28-11-2026 09:47
Lululemon-ի հիմնադիր Չիպ Ուիլսոնը սկանդալային հայտարարություններ է արել կանանց մասին: Դա տեղի է ունեցել վերջերս Axis Connects-ի կողմից կազմակերպված կանանց առաջնորդության համաժողովում, որտեղ Ուիլսոնը հրավիրված էր որպես խոսնակ: Սակայն նրա ելույթը շուտ ավարտվել է, երբ մի քանի կանայք դուրս եկան դահլիճից, ինչը կազմակերպիչներին ստիպել է արագորեն ավարտել նրա հատվածը: Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նա խոսել է կանանց դերի, մայրության և հակաբեղմնավորման մասին: Նրա դիրքորոշումն այն է եղել, որ ԱՄՆ-ում և Կանադայում կանայք չափազանց շատ են հետաձգում իրենց առաջնեկի ծնունդը, ինչը հանգեցնում է ծնելիության մակարդակի նվազմանը: Այս տեմպերով, կարծում է Ուիլսոնը, տեղացի տղամարդիկ ստիպված կլինեն «հարսնացուներ ներմուծել Թաիլանդից»՝ բազմազավակ դառնալու համար:
26-11-2026 12:31
65-ամյա քանթրի երգիչ Բիլլի Ռեյ Սայրուսը չի թաքցնում իր երջանկությունը դստեր՝ Մայլի Սայրուսի և երաժիշտ Մաքս Մորանդոի՝ Պալմ Սփրինգսում կայացած հարսանիքից հետո, հաղորդում է People-ը։ Նա սոցիալական ցանցերում գրել է. «Իմ փոքրիկ աղջիկն ամուսնացել է իր կյանքի սիրո հետ։ Չեմ կարող նկարագրել, թե որքան հրաշալի զգացողություն էր, երբ իմ ամբողջ ընտանիքը հավաքվել էր մեկ սենյակում՝ միավորված սիրով։ Մայլի, բառերով չես կարող նկարագրել, թե որքան հպարտ եմ քեզնով ամեն օր... Ես աշխարհի ամենահպարտ հայրն եմ։ Մաքս, մեծ պատիվ է ողջունել քեզ ընտանիքում։ Դուք՝ երեխաներ, ստեղծված եք միմյանց համար...»։
26-11-2026 12:26
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը համատեղ հայտարարություն են տարածել, որն առաջինն է գրեթե 10 տարի առաջ տեղի ունեցած դաժան բաժանումից հետո։ Այնտեղ նախկին ամուսինները հայտարարել են, որ առանց դատարանի կարողացել են համաձայնության գալ իրենց ֆրանսիական գինեգործարանի՝ Շատո Միրավալի շուրջ երկարատև վեճի շուրջ, որին ներգրավված էր ռուս օլիգարխ։ «Մենք վեճը դատարանից դուրս կարգավորել ենք մեր ընտանիքի շահերից ելնելով և որևէ այլ մեկնաբանություն չենք անի», - ասվում է նախկին ամուսինների հայտարարության մեջ, որը հրապարակվել է The Telegraph-ի կողմից։
26-11-2026 12:23
38-ամյա մոդել Ջոան Սմոլսն առաջին անգամ մանրամասն խոսել է Victoria's Secret-ի գործընկերուհի Քենդիս Սվեյնփոլի հետ իր երկարամյա բարեկամության խզման մասին, որի հետ «թշնամությունը» նախկինում քննարկվել էր առցանց: Մոդելը լուրը բացահայտել է The Cutting Room Floor փոդքասթի ժամանակ: Ջոանը հաստատել է այն լուրերը, որ իրենց հարաբերությունների խզման պատճառը Սվեյնփոլի սիրավեպն է Ժիզել Բունդխենի նախկին ամուսնու՝ Թոմ Բրեդիի հետ, որի հետ Սմոլսը նախկինում հանդիպում էր, ինչպես նաև նրանց մեկ այլ մտերիմ ընկերուհին՝ Իրինա Շեյքը: Մոդելի խոսքով՝ ինքն ու Սվեյնփոլը դադարեցրել են շփվել այս տարվա ապրիլից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.11.2026
Դիտվել է 1156 անգամ
25.11.2026
Դիտվել է 423 անգամ
26.11.2026
Դիտվել է 308 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster