|
Dolce&Gabbana-ն ներկայացրել է հիջաբների և աբայների հավաքածու
18.12.2015
Դիզայներներ Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբբանան միշտ աչքի են ընկել յուրահատուկ գաղափարներով և դիզայներական լուծումներով: Նրանք ամեն ինչ անում են՝ ուրախացնելու համար իրենց երկրպագուններին ամբողջ աշխարհում:
Այս անգամ մոդելյորներն իրականացրել են Միջին Արևելքում ապրող կանանց երազանքը՝ ներկայացնելով աբայների սահմանափակ թվով նմուշներ:
Մոդելյորների հետաքրքրությունն այս թեմային կարելի է բացատրել ոչ միայն գլոբալիզացիայով: Գլխավոր պատճառնեից մեկն այն է, որ մուսուլման կանայք ծախսում են հսկա գումարներ՝ առանց իրենց կրոնական սկզբունքները խախտելով ոճային արտաքին ունենալու համար: Նրանք տարբեր խորամանկությունների են դիմում՝ համադրելով Lanvin-ի և Dior-ի վերջին հավաքածուների զգեստներն իրենց ազգային հագուստների հետ: Եվ, ի ուրախություն արևելյան գեղեցկուհիների, Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբբանան որոշել են ստեղծել աբայների հավաքածու:

Աբայն արաբական երկար կանացի հագուստ է՝ թևքերով: Հենց դրանց տակ են մուսուլման կանայք հաճախ թաքցնում իրենց դիզայներական նորաձև զգեստները:
Dolce&Gabbana-ի աբայները կարված են ամենալավ իտալական մետաքսից, իսկ ժանյակները ներկայացված են սև-բաց դաչնագույն գունային երանգներում:




Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 9248 անգամ
Читать на русском
|