|
Քիմ Քարդաշյանը վաճառում է իր հղիության շրջանի իրերը
16.12.2015
Դատելով ամեն ինչից, հղիությունը, իրոք, Քիմ Քարդաշյանի համար ամենավատ շրջաններից էր: Հայտնի է դարձել, որ 35-ամյա հեռուստաստղը շտապում է ազատվել հղիության ժամանակ կրած հագուստից:
Քարդաշյանի դիզայներական հագուստները, որոնք նա կրել է, երբ սպասում էր դուստր Նորթին և որդի Սեյնթին, կարելի է գնել օնլայն աճուրդում:
Դեկտեմբերի 12-ին Քիմ Քարդաշյանի Twitter-ում գրառում է հայտնվել, որը բուռն արձագանք է ստացել նրա երկրպագունների շրջանում: Աստղը որոշել է հրաժեշտ տալ իր պահարանի մի մասին՝ դրանք դնելով առցանց աճուրդի: «Ես դրել եմ որոշ բաներ eBay-ում, նրանք այժմ արդեն հասանելի են»,-գրել է Քիմը:
Հետաքրքիրն այն է, որ Քարդաշյանը վաճառում է և առաջին, և երկրորդ հղիության ժամանակ կրած հագուստը:

Ներկայացված տեսականիում կան և մորթիներով, և դիզայներական երեկոյան զգեստներ: Քարդաշյանը վաճառում է այնպիսի ապրանքանիշներ ինչպիսիք են Prada-ն, Michael Kors-ը, Lanvin-ը, Givenchy-ն և այլն: Նույնիսկ ռուսական A.W.A.K.E. ապրանքանիշի հագուստն է հայտնվել աճուրդում: Երևում է, երկու երեխաների մայրը, իրոք, շտապում է ազատվել այն ամենից, ինչն իրեն հիշացնում է «իր կյանքի ամենավատ շրջանը»:

Վաճառքից ստացված գումարի մի մասը կփոխանցվի Ֆլորիդայում գործող եկեղեցիներից մեկին:
Քարդաշյանի երկրպագուհիները պատրաստ են վճարել ցանկացած գումար՝ իրենց սիրած աստղի հագած հագուստը գնելու համար: Այսպես, օրինակ, Zara-ից գնված կոմբինեզոնի արժեքն աճուրդում արդեն իր իրական գինը գերազանցել է 2,5 անգամ:








Աղբյուր՝ LADYNEWS.am
Դիտվել է 10898 անգամ
Читать на русском
|