|
Ժիզել Բյունդհենը բացահայտել է իր ոգեշնչման աղբյուրը (տեսանյութ)
15.12.2015
Ամանորին ընդառաջ Chanel-ը ներկայացրել է շատ գեղեցիկ տեսանյութ բրազիլացի մոդել Ժիզել Բյունդհենի մասնակցությամբ, ով Chanel 5 դեմքն է:
Տեսահոլովակում Ժիզելը պատմում է, թե ինչն է իրեն ոգեշնչում, ինչում է նա գտնում ներքին ուժն ու էներգիան: Մոդելը ասել է, որ իր կյանքում քիչ դեր չի խաղում շփումը բնության հետ, հետևաբար նաև տեսահոլովակի նկարահանումները անցել են Բյունդհենի ամառանոցում:

Բրազիլուհի մոդելը խոստովանել է, որ նա յուրահատուկ կապ է զգում հողի հետ: Նա պատմել է, որ մեծացել է փոքրիկ գյուղում` տատիկի և պապիկի հետ, ովքեր հողագործությամբ էին զբաղվում:
Կյանքի արագ ռիթմից հանգստանալու և ներքին ներդաշնակություն գտնելուն Ժիզելին օգնում են մեդիտացիան և յոգայի ամենօրյա պարապմունքները: 35-ամյա մոդելը սիրում է վաղ արթնանալ, քանի դեռ երեխաները քնած են, որպեսզի մնա ինքն իր հետ:

Chanel-ի նոր տեսահոլովակում, Բյունդհենը հայտնվել է լրիվ նորովի՝ տնային, նուրբ և հանգստացած, ինչը շատ է տարբերվում այն Ժիզելից, ում սովոր ենք տեսնել ամսագրերի շապիկներին՝ ամենաշատ վարձատրվող մոդելի կարգավիճակում:
Տեսահոլովակը՝ LADYNEWS TV-ում։



Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 7191 անգամ
Читать на русском
|