Հայտնի են 2016-ի ամենանորաձև գույները
15.12.2015
Pantone գույների հեղինակավոր ինստիտուտը հրատարակել է 2016թ-ի նորաձև գույները:
Այս անգամ, տարվա գլխավոր գույնը մեկը չէ, ինչպես նախորդ տարիներին, այլ երկուսն են՝ նուրբ վարդագույնը՝ Rose Quartz և նուրբ երկնագույնը՝ Serenity:
Միասին այս գույները հիշեցնում են մեկնարկող արևածագ ծովափին:
Ի դեպ, հոգեբանները գտնում են, որ այս երանգները խորհրդանշում են հանգստություն և անվրդովություն, ինչը պակաս կարևոր չէ գալիք` կապկի տարում:
2016թ-ի նորաձև գույների տասնյակի մեջ են մտնում նաև դեղձի գույնը՝ Peach Echo, ծովային կապույտը՝ Snorkel Blue, դեղնավունը՝ Buttercup, մանուշակագույն-մոխրագույնը՝ Lilac Gray, նեոնային կանաչը՝ Green Flash, տոնային կարմիրը՝ Fiesta, ինչպես նաև սառը սուրճի գույները՝ Iced Coffee և խեցեգույնը՝ Limpet Shell:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 10418 անգամ
Читать на русском
|