Օծանելիքի, հարդարման և խնամքի միջոցների «Բաց դռների օր». FM GROUP ARMENIA
10.04.2012
FM GROUP եվրոպական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունն ապրիլի 21-ին Երեւանում՝ «Մոսկվային տուն» մշակութագործարարական կենտրոնում, կկազմակերպի «Բաց դռների օր»: Հայաստանյան շուկայում արդեն 4 տարի գործող FM GROUP ARMENIA-ն միջոցառմանը կներկայացնի իր օծանելիքների, հարդարման և խնամքի միջոցների լայն տեսականին:
Ցերեկույթի ընթացքում կկազմակերպվի պրոֆեսիոնալ դիմահարդարում ցանկացողների համար, կլինի դեֆիլիե հարսանեկան զգեստներով, մանկական ֆեյս-արտի, եղունգների գելային աճեցման, դիզայնի ցուցադրություն:
Մուտքը հրավիրատոմսերով է: Ցերեկույթի ընթացքում կլինեն նաեւ հրավիրատոմսերի խաղարկություն, անակնկալներ, մեծ զեղչեր FM GROUP ARMENIA-ի ողջ տեսականու համար:
Մանրամասների համար զանգահարել /010/ 55-87-86 կամ այցելել Վրացյան 71/5: Դիտվել է 9745 անգամ
|