|
Շարլիզ Թերոնը Շոն Փենին երկրորդ հնարավորությո՞ւնն է տվել
10.12.2015
Ըստ արևմտյան լրատվամիջոցների, 40-ամյա Շարլիզ Թերոնը և 55-ամյա Շոն Փենը, ովքեր բաժանվել էին 2015թ-ի հունիսին, կրկին միասին են: Ասվում է, որ դերասանուհին չի կարողանում մոռանալ նախկին սիրեցյալին և պատրաստ է նրան երկրորդ հնարավորությունը տալ:
Բաժանման ընթացքում զույգին գրեթե միասին չեն տեսել: Ըստ տեղեկությունների՝ նրանք բաժանվել են ոչ հանգիստ, և որքան էլ Փենը փորձում էր կարգավորել հարաբերությունները դերասանուհու հետ, Շարլիզը մնում էր անսասան: Հուսահատված Փենը սկսեց փոխել ընկերուհիներին մեկը մյուսի հետևից և նույնիսկ փորձում էր կրկին մտերմանալ նախկին կնոջ՝ Մադոննայի հետ:

Սակայն, ինչպես երևում է, նրան այդպես էլ չհաջողվեց մոռանալ Շարլինին, և վերջինս նույնպես, կարծես, թե չի կարողանում մտքից հանել նախկին սիրեցյալին:

Նրանց մոտ կանգնած աղբյուրը պնդում է, որ զույգը սկսել է հանդիպել գաղտնի և դեռ չի շտապում հայտարարել հարաբերությունների կարգավորման մասին:
Դերասանուհուն կարելի է հասկանալ․ ըստ շրջանառվող լուրերի՝ զույգը բաժանվել է Փենի կողմից բռնության կիրառման պատճառով: Շարլիզի համար դա շատ ցավոտ է, քանի որ մանուկ հասակում նրա մայրը կրակել է հոր վրա՝ փորձելով պաշտպանել իրեն և աղջկան:

Զույգի բաժանումը շոկի մեջ գցեց նրանց երկրպագուներին, ովքեր կարծում էին, որ նրանք շուտով կամուսնանա:

Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 7147 անգամ
Читать на русском
|