|
Ջասթին Բիբերը և Սելենա Գոմեսը կրկին միասի՞ն են
09.12.2015
Ջասթին Բիբերը հանրությանը կրկին հիշեցրել է Սելենա Գոմեսի հետ իր սիրավեպի մասին:
Երկու օր առաջ նա 2012թ-ի նկար է հրապարակել Instagram-ում, որտեղ ինքը և Սելենան իրար ձեռք են փնտրում: «Գժական վերադարձ» այսպես է Ջասթինը գրել նկարի տակ: Դրանից մի քանի օր առաջ նույնպես այդպիսի արխիվային նկար էր զետեղել՝ մոտավորապես նույն բնութագրությամբ:
Վերջերս երգիչը հաճախ է խոսում իր նախկին ընկերուհու հանդեպ ունեցած սիրո մասին, հասկացնելով, որ իր զգացմունքները Սելենայի հանդեպ առաջվա պես ուժեղ են:

«Եթե ինչ-որ մեկին այդքան սիրում ես, այդ սերը չի մահանում նույնիսկ բաժանումից հետո»,- պնդում էր Բիբերը: Նոյեմբերի վերջին զույգին մի քանի անգամ միասին նկատել են: Իսկ հանդիպումներից մեկի ժամանակ Բիբերը Սելենային երգել է իր My Girl երգը:

Չնայած այդ ամենին, իրանցից ոչ մեկը չի հաստատել սիրավեպի վերսկսելու մասին խոսակցությունները: Ավելին՝ վերջին հարցազրույցներից մեկում, Սելենան ասել է, որ իրեն դուր են գալիս ավելի տարիքով տղամարդիկ, իսկ մանկական արտաքինը տղաների մոտ արդեն նյարդայնացնող է:

Բացի այդ, երգչուհուն մի քանի անգամ տեսել են One Direction խմբի անդամ Նայլ Հորանի հետ, իսկ վերջին անգամ՝ նաև համբուրվելիս: Ի դեպ, Բիբերը հենց այդ օրն է արել այդ նոստալգիկ հրապարակումը:
Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 8288 անգամ
Читать на русском
|