|
Մայլի Սայրուսը և Ջարեդ Լետոն սիրավե՞պ են սկսել
05.12.2015
Համանցում լուրեր են պտտվում, որ 22-ամյա Մայլի Սայրուսը գրավել է իր հին ծանոթ 43-ամյա Ջերարդ Լետոյի սիրտը և վերջինս լքել է իր 20-ամյա սիրեցյալ՝ ռուս մոդել Վալերիա Կաուֆմանին:
Նոր զույգի ընկերներն լրատվամիջոցներին ասել են, որ Մայլին և Ջարեդն արդեն հայտարարել են իրենց սիրավեպի մասին:
Victoria՝s Secret-ի հրեշտակներից Սթելլա Մաքսվելի հետ բաժանումից հետո, Մայլի Սայրուսը, ով չի թաքցնում իր բիսեքսուլ լինելը, հասցրել է հանդիպել Ջիջի Հագիդի, Քոդի Սիմփսոնի, հանրությանն անհայտ մեկ այլ աղջկա հետ, իսկ այժմ լրատվամիջոցները հայտարարում են, որ նա ընկերությն է անում օսկարակիր դերասան, ռոք երաժիշտ Ջարեդ Լետոյի հետ:

«Մայլին վաղուց է ճանաչում Ջարեդին, բայց նրան երկար ժամանակ ընդունում էր որպես ընկեր։ Նոյեմբերի կեսերին տեղի ունեցած երեկույթներից մեկի ժամանակ ամեն ինչ փոխվեց: Նրանք բացեիբաց սիրահետում էին միմյանց և համբուրվում: Այդ օրվանից սկսած զույգն ամեն օր հանդիպում է»,-ընկերներից մեկը պատմել է ամերիկյան Hollywood Life-ին:

Մայլիի և Ջարեդի սիրավեպի մասին խոսվում էր դեռ երկու տարի առաջ․ այդ ժամանակ ընկերներն ասում էին, որ նանց հարաբերություններն ավելի շատ կարելի է նկարագրել որպես ընկերական սեքս: «Նրանց դուր է գալիս ուրախ ժամանակ անցկացնել, խոսել արվեստից, երաժշտությունից»,- ասել էր նրանց մոտ կանգնած աղբյուրը US Weekly-ին:

Սթելա Մաքսվել և Մայլի Սայրուս

Պատրիկ Շվարցենեգեր և Մայլի Սայրուս

Վալերիա Կաուֆման և Ջարել Լետո
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 9715 անգամ
Читать на русском
|