|
Վերա Բրեժնևան երրորդ անգամ կմայրանա շուտո՞վ
03.12.2015
Կնոջ ամուսնանալուն պես, բոլորը միանգամից սպասում են հաճելի նորությունների: Երգչուհի Վերա Բրեժնևան նույնպես բացառություն չէ:
Դեռ մեկ ամիս չկա, ինչ 33-ամյա երգչուհին ամուսնացել է 52-ամյա պրոդյուսեր Կոնստանտին Մելադձեի հետ, սակայն երկրպագուներն արդեն կասկածում են, որ նա սպասում է երրորդ երեխային:
Նրանց կարծիքով, գալիք տարում Բրեժնևան կմայրանա երրորդ անգամ: Կասկածների առիթ է հանդիսացել երգչուհու նոր հրապարակումը Instagram-ում, որտեղ նա տեղադրել է իր հարսանեկան նկարը և կատարել հետևյալ գրառումը․ «Թող ամեն ինչ իրականանա»:

Երգչուհին չի պատասխանել երկրպագուների հարցերին`ցանկանալով պահել ինտրիգը:
Եթե դա նույնիսկ այդպես է, միևնույն է, երկրպագուները հազիվ թե իմանան այդ մասին, քանի որ Բրեժնևան համոզված է` երջանկությունը լռություն է սիրում:

Հիշեցնենք, որ Բրեժնևան ունի երկու դուստր` 14-ամյա Սոնյան և 5-ամյա Սառան:
Աղբյուր` LADYNEWS.am







Դիտվել է 8815 անգամ
Читать на русском
|