Թախիծ` սեքսից հետո
30.11.2015
Կանանց գրեթե կեսի մոտ սեռական հարաբերությունից հետո առաջ է գալիս անկումային տրամադրություն և թախիծ․ այսպիսի դրսևորում են արձանագրել Queensland University of Technology-ի գիտնականները։
Նոր հետազոտության արդյունքում գիտնականների խումբը, Robert Schweitzer-ի գլխավորությամբ բացահայտել է, որ որոշ կանայք սեքսից հետո տագնապներ կամ տխրություն են զգում և տառապում են հետկոիտալ դիսֆորիայով։
Դոկտոր Schweitzer-ի խոսքերով՝ իրենք բացահայտել են․ հարցվածների 46 տոկոսը հայտնել է, որ իրենց կյանքում առնվազն մեկ անգամ սեքսից հետո տառապել է թախծից, որն արտահայտվում է լացկանությամբ, մելանխոլիայով, ագրեսիայով, իսկ 20 տոկոսն այդ զգացողությունն ունեցել է մի քանի անգամ՝ վերջին չորս շաբաթվա ընթացքում։
Հարցմանը մասնակցել է 230 սեքսուալ ակտիվ կին։ Schweitzer-ը նշել է, որ իրենք փոխկապվածություն չեն գտել հետկոիտալ դիսֆորիայի հաճախության և զուգընկերների մտերմության մակարդակի միջև։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6049 անգամ
Читать на русском
|