Հռիփսիմե Խուրշուդյանը`14-րդ հորիզոնականում
29.11.2015
Եզրագիծն է հատել Հյուսթոնում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունը:
Վերջին օրը Հայաստանի ծանրորդներից կանանց 75+ քաշային կարգում բեմահարթակ դուրս եկավ Հռիփսիմե Խուրշուդյանը:
Հայ ծանրորդուհին պոկում վարժությունում բարձրացրեց 115, իսկ հրումում՝ 145 կիլոգրամ: Երկամարտի 260 կգ արդյունքով Հռիփսիմեն զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը:
Երկամարտի 333 կգ արդյունքով աշխարհի չեմպիոն դարձավ ռուս մարզուհի Տատիանա Կաշիրինան:
Դիտվել է 3376 անգամ
|