Շեյքը և Քուփերը զույգ են պաշտոնապես
26.11.2015
Սիրահարները, ովքեր երկար ժամանակ գաղտնի էին պահում (և նույնիսկ հերքում էին) իրենց հարաբերությունները, վերջապես հանրության մեջ երևացին իբրև զույգ։
Մյուս հյուրերի հետ միասին զույգը շնորհակալություն է հայտնել Պինեյին՝ կանանց բռնության դեմ պայքարում մեծ ներդրում ունենալու համար։
Իրինան և Բրեդլին ողջ երեկո միմյանցից աչք չեն կտրել, ներկաներին հասկացնելով, որ իրենց միջև ամեն ինչ լուրջ է։
Հիշեցնենք, որ զույգը, ում սիրավեպի մասին մամուլին հայտնի դարձավ գարնանը, երկար ժամանակ թաքնվում էր պապարացիներից։ Քուփերը նույնիսկ փորձում էր հերքել ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդոյի նախկին սիրելիի հետ կապը, սակայն, թերևս, անհաջող կերպով։
Վերջին շրջանում դերասանն ու մոդելը, այնուամենայնիվ, դադարեցին թաքնվել հանրության հետաքրքրասեր հայացքներից։ Օրինակ, վերջերս նրանց տեսել էին Նյու Յորքում միասին զբոսնելիս։
Այն մասին, որ զույգի մոտ ամեն ինչ լուրջ է խոսում է նաև այն փաստը, որ նրանք արդեն անըդհատ միասին են։
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 4326 անգամ
Читать на русском
|