Քիմ Քարդաշյանը կծննդաբերի 1 միլիոն դոլորով
24.11.2015
Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը որոշել է իր կայքի՝ KimKardashianWest.com-ի, միջոցով իր ամուսնուց՝ Քանյե Ուեսթից, հատուկ նվեր՝ push present, խնդրել իրենց երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ։
«Երբ ես կծննդաբերեմ երեխային, ցանկանում եմ ստանալ Lorraine Schwartz-ի ադամանդե շղթա։ Մենք՝ կանայքս, մեզ վրա ենք կրում հղիության ողջ շրջանը, այդ իսկ պատճառով՝ արժանի ենք նվերների»,-գրել է Քիմը։
Ինչպես նշել է Daily Mail թերթը, շղթան, որը նկատի ունի աստղը, արժե ոչ ավել, որ պակաս՝ մեկ միլիոն դոլար։
Հավելենք, որ Քիմի նշանադրության մատանին, որն արժեցել է շուրջ 5 միլիոն դոլար, նրա համար պատրաստել էին նույն՝ Lorraine Schwartz, ընկերության ոսկերիչները։
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 7433 անգամ
Читать на русском
|