|
Քիմ Քարդաշյանի քույրերը՝ Քենդալն ու Քայլին ներկայացրել են իրենց նոր հացաքածուն (ֆոտո, վիդեո)
19.11.2015
Նախաամանորյա իրարանցման շրջանում Քենդալ և Քայլի Ջեներ քույրերը ներկայացրել են իրենց նոր՝ թվով երկրորդ, զգեստների հավաքածուն, որը հատուկ ստեղծել են Topshop զանգվածային առևտրային ապրանքանիշի համար:
Տասնութամյա Քայլիի և տասնիննամյա Քենդալի հեղինակային հավաքածուն, ովքեր երկրորդ տարին անընդմեջ Time ամսագրի կողմից ճանաչվում են ամենաազդեցիկ անչափահասները, իր մեջ ներառում է 15 նմուշ․ դրանք նախշավոր տոպեր են, կարճ կիսաշրջազգեստներ, արհեստական մորթի և տրիկոտաժ։ Մի խոսքով՝ այն, ինչը պահանջարկ կունենա ամանորյա տոնական հանդիսություններին։ Տեսանյութը՝ LADYNEWS TV-ում
Հավաքածուի հեղինակները արդեն կիսվել են ապրանքանիշի հետ իրենց համագործակցության մասին․
«Մենք երջանիկ էինք Topshop-ի համար նոր հավաքածուի մշակմանը մասնակցության համար։ Դա մեր սիրելի տոնի նորաձև կերպարանավորումն է։ Մենք փորձել ենք հավաքածի մեջ արտահայտել մեր սեփական ոճը, սակայն ցույց տալ դրա տոնական տարբերակը»։


Այն հարցին ի պատասխան, թե ի՞նչ հագուստով են նրանաք դիմավորում Սուրբ ծնունդը, քույերը պատասխանել են․
«Մենք նախընտրում ենք մետաղապատ կտորները և շատ փայլը։ Պսպղուն և ավելի շատ փայլ՝ ահա թե ինչն է արտահայտում տոնի ոգին և հրաշալի կերպով համապատասխանում երեկույթին։ Հավելած՝ հարմարավետ տրիկոտաժը, և կերպարը պատրաստ է։ Միացնում ենք մեր սիրելի հիթը՝ Մերայի Քերի All I Want For Christmas Is You-ն և տոները սկսվում են»։


Իսկ Ծննդյան տոներից հետո անմիջապես սկսվում են երկար սպասված արձակուրդները․
«Ամանորյա արձակուրդներն առանձնահատուկ ժամանակաշրջան է մեր ընտանիքի համար։ Մենք վերջապես մոռանում ենք աշխատանքի մասին, որպեսզի լինենք ծնողների և մտերիմերի կողքին՝ անպայման այդ ժամանակը միասին անցկացնելով։ Քանի որ հիմա մենք մեկս մյուսից առանձին ենք ապրում, ապա հրաշալի կլինի կրկին հավաքվել մեկ հյուրասենյակում՝ հերթով՝ յուրաքանչյուրիս մոտ»։


Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7168 անգամ
Читать на русском
|