|
Քաղցրը օգտակար է կազմվածքին․ շաքար-կոնֆետային սկրաբ` մարմնի համար
13.11.2015
Բոլորս լավ գիտենք, որ քաղցրավենիքը վնասակար է․ դրանից դեմքը և մարմնը դուրս են տալիս, ատամները փչանում, առաջանում են մարմնի տհաճ փոփոխություններ։
Մի խոսքով՝ քաղցրը մեր ընդհանուր թշնամին է, սակայն այն կարելի է դարձնել ընկեր, և մենք կասենք, թե ինչպես։
Շաքարավազ-կոնֆետային սկրաբը պատրաստվում է ոչ միայն մարմնի գեղեցկության, այլև որպես հրաշալի ամանորյա նվեր՝ ընկերուհիների համար։

Ձեզ անհրաժեշտ կլինեն․
- Կափարիչով ապակե տարրա
- 4 բաժակ սպիտակ շաքարավազ
- թաս
- ¼ բաժակ փշրված մոմպաս
- 1+ բաժակ ձիթապտղի յուղ
- 20-30 կաթիլ անանուխի եթերային յուղ։
Պատրաստման եղանակը․
Շաքարավազը լցրեք թասի մեջ, լավ խառնեք՝ մանրացնելով մեծ գնդիկները։ Շաքարավազը հանդես է գալիս որպես մեղմ շերտազատող, որը նպաստում է մաշկի հարթեցմանը։
Շաքարավազի վրա ավելացրեք ձիթապտղի յուղը և խառնեք․ խառնուրդը տեսքով պետք է հիշեցնի թաց շաքարավազ։ Ձիթապտղի յուղն ունի մաշկը հանգստացնող հատկություն, սակայն արևածաղկի կամ նուշի յուղը նույնպես վատ տարբերակներ չեն։ Եթե մեկ բաժակ յուղը ձեզ քիչ կթվա, ավելացրեք ևս մեկ քառորդի չափով։

Այնուհետև ավելացրեք անանուխի յուղը, որը սկրաբին կհաղորդի թարմ բույր։ Միաժամանակ անանուխի յուղը բնական հակաբորբոքային միջոց է, որը հանգստացնում է մկանային ցավերը։
Մոմպասը կարելի է մանրացնել այն լցնելով տոպրակի մեջ և վրայով անցկացնելով գրտնակ։ Ավելի դյուրին է փշրել սրճաղացով կամ բլենդերով՝ այդպես քիչ ջանք կթափեք։ Անհրաժեշտ է, որ մոմպասը դարձնեք շաքարավազի նման մանր։

Որպեսզի մարմնի համար սկրաբը բանկայի մեջ գեղեցիկ նայվի, այն լցրեք շերտերով․ յուղոտված շաքարավազը, ապա մանրեցված մոմպասը, կրկին՝ յուղոտված շաքարավազը, և այդպես շարունակ։

Արդյունքում դուք կստանաք «Ամանորյա մոմպաս» սկրաբը՝ դասական քաղցրավենիք այս սեզոնի համար՝ կարմիր-ճերմակ և անանուխի բույրով։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 9000 անգամ
Читать на русском
|