Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Սովորական սրբիչով չորացնելը մազերին վնասակար է

11.11.2015

Ֆենով չորացնելը վնասում է մազերը։ Թվում է, թե այս աքսիոմն ապացուցելու կարիք չունի։ Սակայն հարցը սրանում չէ։ Պարզվում է, որ սրբիչով մազերը չորացնելն էլ ավելի վնասակար է։ Ըստ հայտնի ասղային վարսահարդար և ոճաբան Մոնե Էվերթի՝ այդ եղանակը ոչ միայն կարող է իր ազդեցությունն ունենալ մազերի որակի, այլև լուրջ վնաս հասցնել դրանց։

Սրբիչով մազերը չորացնելը վնասակար է։ Այս եզրահանգմանն է եկել Մոնե Էվերթը, ով արդեն երկար ժամանակ է, ինչ պատասխանատու է Հոլիվուդի շատ աստղերի սանրվածքների համար։

Սրբիչի կտորի կոպիտ կառուցածքը կարող է լուրջ հարված հասցնել մեր մազերին։ Բանն այն է, որ մազերը լվանալուց հետո դրանք սրբիչով փաթաթելով, հնարավոր է այն շատ կիպ կապվի գլխին, ինչը հղի է հետևանքներով։ Ոչ միանգամից, իհարկե, մազերն անմիջապես չեն թափվի, սակայն ժամանակի հետ դրանցից կստանաք օգնության ահազանգ։

600x580

«Սրբիչով մազերի չորացնելը կարող է խառնել ձեր մազերի ծայրերը, ինչպես նաև վնասել դրանց առանցքը, ինչը, ընդհանուր առմամբ, էապես կվատացնի ձեր վարսերի վիճակը»,-գտնում է Մոնե Էվերթը։

Չորացման այդպիսի եղանակը հատկապես վնասակար է չոր և անհնզանդ մազերի համար։ Եթե դուք ձեր ողջ կյանքի ընթացքում մազերը չորացրել եք սրբիչով և նույնիսկ մոռացել, թե ո՞ր դարակում է դրված ձեր ֆենը, մի կարծեք, թե ձեր վարսերի վերջը եկել է։ Մոնե Էվերթը գտնում է, որ կարելի է ժամանակը հետ բերել՝ հետևելով մի քանի կանոնի։

600x580

Նախևառաջ Մոնե Էվերթը կարծում է, որ պետք է մազերի համար ճիշտ խնամք ընտրել։ «Եթե մազերը ոչ բնական գույնի են, օգտագործեք ներկած մազերի համար նախատեսված շամպուն և կոնդիցիոներ։ Եթե ձեր մազերը բարակ և թուլացած են, օգտագործել լրացուցիչ ծավալ հաղորդող միջոցներ»,-խորհուրդ է տալիս աստղային ոճաբանը։

Երկրորդ հերթին Էվերթը խորհուրդ է տալիս չորացման համան օգտագործել հատուկ չալմա կամ բարակ մանրաթելից պատրաստված սրբիչ։ Այս երկու միջոցները լավ կներծծեն մազերի խոնավությունը և դրանք ենթարկվող կդարձնեն։

600x580

«Հարկ չկա մի քանի անգամ կտորով շփել մազերը։ Պարզապես մազերը փաթաթեք չալմայով կամ հատուկ սրբիչով, և դրանք իրենք իրենց կչորանան»,-ասում է ոճաբանը։

600x580

Բնական չորացումն ամենաանվտանգ եղանակն է, այդ իսկ պատճառով բոլոր կանանց, ովքեր երազում են ճոխ վարսերի մասին, հարկ է մեկընմիշտ մոռանալ ֆենի մասին։ Չալման կամ մանրաթելային սրբիչը կօգնեն արագ չորացնել մազերը՝ միաժամանակ պահպանելով դրանց առանցքի հավասարակշիռ խոնավությունը։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 13711 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2026 թ․

01.03.2026
Մերկուրին հետադարձ շարժման մեջ է լինելու, ու հավանաբար արդեն զգացել եք ազդեցությունը, և մինչև մարտի 20-ը որևէ թեթևացում չի սպասվում։ Իսկ ամիսը սկսվում է լուսնի լրիակատար խավարմամբ (մարտի 3-ին)։ Այնուամենայնիվ, բախտն ու սերը ոչ մի տեղ չեն անհայտանա:

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2026 թ․

01.02.2026
Փետրվարը կլինի հագեցած և շրջադարձային ամիս, կատարյալ՝ եղած գաղափարները գործի վերածելու համար: 

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2026 թ․

01.01.2026
Նոր տարվա առաջին ամիսը բազմաթիվ դրական փոփոխություններ կբերի ձեր անձնական կյանքում, բայց, ցավոք, շատերը կբախվեն իրենց կարիերայի և եկամտի հետ կապված բացասական հետևանքների։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-06-2026 12:03
Զենդայան և Թոմ Հոլանդը հանրությանը ներկայացել են Ամստերդամում՝ «Սարդ-մարդ. Նոր օր» ֆիլմի լայնածավալ համաշխարհային մամուլի շրջագայության շրջանակներում: Սա զույգի առաջին համատեղ հանրային հայտնությունն է Թոմի կողմից իրենց ամուսնության հաստատումից հետո:
18-06-2026 12:01
Շոգ եղանակին գարեջրով և այլ ալկոհոլային խմիչքներով զովանալու փորձերը մեծացնում են գերտաքացման ռիսկը, զգուշացնում են մասնագետները։ Ալկոհոլն ակտիվացնում է նյարդային համակարգի հետ կապված մի շարք ռեակցիաներ: Էթանոլը մեծացնում է նեյրոհաղորդիչների, մասնավորապես՝ ադրենալինի և նորեպինեֆրինի արտադրությունը: Սա հանգեցնում է սրտի զարկերի արագացման և արյան անոթների լայնացման: Արդյունքում, մարդը զգում է, որ մարմինը տաքանում է, և ջերմություն է տարածվում ամբողջ մարմնով մեկ։
18-06-2026 11:55
Գեղեցկուհի Սիմոնետտա Վեսպուչին, որը Սանդրո Բոտիչելլիին ներշնչել էր ստեղծելու Վեներայի հանրահայտ կերպարը, հավանաբար բնավ էլ չէր մահացել թոքախտից, ինչպես կարծում էին դարեր շարունակ։ Գիտնականների միջազգային խմբի նոր հետազոտությունը ենթադրում է, որ նրա վաղաժամ մահվան պատճառը եղել է հիպոֆիզի հազվագյուտ և ծանր ուռուցքը։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Endocrinology, Diabetes & Metabolism ամսագրում։
18-06-2026 06:16
36 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Դեյվի Չեյսը։ Այս մասին հայտնել է TMZ-ն՝ հղում անելով նրա ընկերոջը՝ Ռոյ Հերնանդեսին։ Հայտնի դերասանուհին մահացել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում։ Մահվան պատճառը մենինգիտն ու «արյան մի քանի լուրջ վարակներն» էին, որոնք նրա ողբերգական վախճանից կարճ ժամանակ առաջ հանգեցրել էին սեպսիսի և օրգանների անբավարարության։
17-06-2026 09:42
Պաղպաղակի փոքր չափաբաժինը կարող է ժամանակավորապես թեթևացնել մրսածության որոշ ախտանշաններ։ Ըստ մասնագետների՝ պաղպաղակը չի բուժում վարակը և չի վերացնում հիվանդության պատճառը, սակայն կարող է նվազեցնել կոկորդի ցավը։ Սառը սնունդն ունի տեղային ցավազրկող ազդեցություն․ այն նեղացնում է լորձաթաղանթի անոթները, նվազեցնում այտուցը և որոշ ժամանակով թեթևացնում ցավային զգացողությունները։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.06.2026
Դիտվել է 914 անգամ
16.06.2026
Դիտվել է 380 անգամ
17.06.2026
Դիտվել է 292 անգամ
18.06.2026
Դիտվել է 252 անգամ
19.06.2026
Դիտվել է 241 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster