|
Պամելա Անդերսոնն ազատվել է սարսափելի հիվանդությունից
08.11.2015
Դերասանուհի Պամելա Անդերսոնը ուրախալի լուր է հայտնել․ նա ամբողջովին ազատվել է հեպատիտ C հիվանդությունից։
Դա տեղի է ունեել տասը շաբաթ անց այն բանից հետո, երբ լիովին արդարացել են աստղի ակնկալիքները նոր բժշկական դեղամիջոցից։
Մալիբուի նախկին փրկիչը, իսկ ներկայումս 48-ամյա երկու երեխայի մայրը, այս ուրախալի լուրը փոխանցել է Instagram-ի իր էջում, որտեղ տեղադրել է իր մերկ լուսանկարը՝ ցույց տալով, թե ինքը որքան առողջ և երջանիկ է։
Լուսանկարը Պամելա Անդերսոնը վերնագրել է այսպես․ «Ես երջանիկ եմ։ Ես հենց նոր տեղեկացա, որ ինձ մոտ այլևս հեպատիտ C չկա»։

2002 թվականին Անդերսոնը պատմել է, որ իր նախկին ամուսին, Motley Crue խմբի ռոքեր Թոմի Լիից վարակվել է հեպատիտով։ Ինչպես պարզվել է՝ նրանք երկուսն էլ տատու են արել միևնույն ասեղով։
2015 թվականին դերասանուհին սկսել է ընդունել մի դեղամիջոց, որը վերջերս էր հաստատվել ԱՄՆ առողջապահության դեպարտամենտի կողմից։ Մինչ այդ Պամելան տարիներ շարունակ փորձել էր բուժվել այլընտրանքային միջոցներով։
Տեղեկանք
Հեպատիտ С-ն վտանգավոր վարակիչ հիվանդություն է, որն անվանում են « քնքույշ մարդասպան», քանի որ իրական պատճառը քողարկված է մնում ամենատարբեր հիվանդոություններին բնորոշ ախտանիշներով։
Աշխարհում շուրջ 150 միլիոն մարդ հեպատիտ С-ի քրոնիկ վիրուսակիր է և վտանգված է վաստակելու լյարդի ցերոզ կամ քաղցկեղ։ Տարեկան 350 հազար մարդ մահանում է հեպատիտ C-ով պայմանավորված լյարդի հիվանդություններից։ Տարեկան 3-4 միլիոն մարդ դառնում է հեպատիտ С-ի վիրուսակիր։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7700 անգամ
Читать на русском
|