10 ամենանորաձև երնագները․ աշուն-ձմեռ 2015/16
04.11.2015
Pantone գույնի ինստիտուտը, ավանդույթի համաձայն, պատրաստել է ամենաարդիական երանգների ցանկը, որոնցով ցանկալի է, որ հագեցնեք ձեր նորաձև զգեստապահարանը։
Dried Herb երանգ («Թորշոմած խոտ»)․ ձիթապտղի և կանաչ երանգների համադրություն, որը շատ դուր կգա զինվորական ոճի սիրահարներին։
Desert Sage («Դաշտային եղեսպակ»)․ չեզոք կանաչամոխրագույն երանգ, որը հրաշալի կերպով կլրացնի ձեր աշուն-ձմեռ զգեստապահարանը։
«Ալեկոծություն»՝ Stormy Weather երանգը հիշեցնում է ամպամած երկինք և լավագույնս համապատասխանում է համեստ դասական կերպարներին։
Դեղին կաղնու Oak Buff գույնը նույնքան հաճելի է, ինչպես անձրևից հետո ճառագած արևի առաջին շողերը։ Այն սեզոնի գլխավոր երանգներից մեկն է։
Marsala-ն՝ կարմիր գինու եարնգը՝ խառնված դարչնագույնի հետ, այս տարվա գլխավոր տրենդն է , որին շրջանցելն անհնար է։
Հագեցված փիրուզյա երնագը՝ Biscay Bay-ն, կոչվել է ի պատիվ գեղատեսիլ Բիսկանյան ծովածոցի և Pantone-ի նորաձև ներկապնակի ամենավառ կետն է՝ միանշանակ լինելով սեզոնի must-have-ը։
Reflecting Pond մուգ կապույտ երնագը Pantone-ի մասնագետներն անվանում են խորքային, մտածկոտ և հանգիստ։
Cadmium Orange նարնջագույն երնագը կերպարանավորում է 60-70-ական թվականների ոճը՝ մեզ կրկին տրամադրելով դեպի ռետրո ոճը։
Cashmere Rose վարդագույն երանգն ամենանուրբ տարբերակն է Pantone-ի աշուն-ձմեռ ներկապնակում, որն անհրաժեշտ կլինեն ռոմանտիկ կերպարների ստեղծման համար։
Amethyst Orchid-ը («Ամերիկյան խոլորձը») հետաքրքիր, զգացմունքային և խորհրդավոր գույն է, որում դուք ձեզ իսկական լեդի կզգաք։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 9770 անգամ
Читать на русском
|