|
Մարդու մարմնի ո՞ր հատվածներն են առավել հասանելի ուրիշներին
30.10.2015
Գիտնականները կազմել են կնոջ և տղամարդու մարմնի մասերի հասանելիության քարտեղը։
Մասնագետները հարցում են անցկացրել ավելի քան 1300 կամավորների շրջանում Մեծ Բրիտանիայից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից, Իտալիայից և Ռուսաստանից, արաջարկելով մարմնի սխեմատիկ պատկերի վրա ներկել այն հատվածները, որոնց հպվել իրենք թույլ կտային այլ մարդու։ Յուրաքանչյուրը ներկել է այդպիսի քարտեզ իր զուգընկերոջ (կին կամ տղամարդ), ծնողների, եղբայրների ու քույրերի, ծանոթների և երկու սեռերի անծանոթ մարդկանց համար։

Ինչպես ցույց են տվել հարցման արդյունքները՝ որքան սերտ են հարաբերությունները, այդքան քիչ են մարմնի անհասանելի հատվածները։ Էրոգեն մասերը հասանելի են եղել միայն սեռական զուգընկերներին։ Կանայք գործնականում իրենց մարմնի բոլոր մասերն էլ փակ են համարել անծանոթ տղամարդկանց համար։ Մինչդեռ, ի զարմանս գիտնականների, տղամարդիկ պատրաստ են եղել թույլ տալ իրենց մարմնի մասերին հպվելու անգամ անծանոթ կանանց։

Գիտնականները ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ բրիտանացիներին ամենաքիչն է դուր գալիս, երբ իրենց հպվում են։ Ռուսները, ըստ հարցման արդյունքների, քիչ են հպվում մեկը մյուսին առօրյա փոխհարաբերությունների ընթացքում։
Հարցման արդյունքները վկայել են, որ որքան հաճելի են մարմնի այս կամ այն հատվածին հպումները, այդքան մարդն ավելի է սահմանափակում դրանց կպնելն այլոց կողմից։
Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 8600 անգամ
Читать на русском
|